Բրազիլիայի շենքերից մեկում բնակիչներն անընդհատ բողոքում էին տարօրինակ լացի ձայնից: Սկզբում նրանք մտածում էին, թե ձայնը շենքի հեռավոր անկյուններից է գալիս: Սակայն հետո պարզ դարձավ, որ ձայն հանողը շենքի բնակիչ չէ:
Ավելին՝ ձայնը ավելի արտահայտիչ էր դառնում գիշերը, երբ շուրջ բոլորը լռություն էր տիրում:Բնակիչները կան-չեցին շենքի պատասխանատու մասնագետներին, որպեսզի վերջիններս պարզեն այդ հանելուկը: Երկար փըն-տրելուց հետո աշխատողներից մեկը կասկածեց, որ ձայները գետնի տակից են լսվում: Եվ նա ճիշտ էր…
Հայտնաբերեցին խողովակ և հասկացան, որ ձայները հենց խողովակի միջից են: Նրանք կտրեցին խողովակը և երբ աշխատակիցներից մեկը ձեռքը տարավ խողովակի մեջ,նա այնտեղից հանեց։ մի շա՜տ փոքրիկ փիսիկի ձա-գուկ: Ձագուկը իր չափսերի համար պիտի որ նորածին լիներ:
Փիսիկը, կարծես զգալով, որ իր փրկչի ձեռքերում է, կծկվեց և սեղմվեց աշխատակցի ձեռքին։Բոլորը շոկի մեջ էին, նրանք և՛ արտասվում էին պահի հուզականությունից, և՛ ծափահարում էին աշխատակիցներին: Բոլորը մտածում էին՝ վերջ, բայց հանկարծ էլի ձայն լսվեց ներսից: Պարզվեց, որ փիսիկիները չորսն են:
Փիսիկները ծնվել էին վերջերս հենց շենքի տանիքին և չգիտես ինչպես ընկել էին անձրևատար խողովակի մեջ: Նրանց բախտը բերել էր, որ բնակիչները շուտ էին լսել ձայները և արձագանքել:Փիսիկների փրկության մասին լուրը արագ տարածվեց ողջ թաղամասով և մարդիկ նրանց համար կաթ և այլ մթերքներ բերեցին: Ահա, թե ինչպես մարդկային սրտացավությունը փրկեց փոքրիկների կյանքը: