Հաճախ, խոհանոցում երկար ժամանակ չանցկացնելու համար, կանայք գնում են պատրաստի շերտավոր խմոր: Սակայն այլեւս կարիք չկա գնելու խանութից: Մեր առաջարկած բաղադրատոմսով դուք կպատրաստեք շերտավոր խմոր մի քանի րոպեում:
Ամենաետաքրքիրն այն է, որ այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը եւ պահեք սառնարանում:
Անհրաժեշ է.
Մարարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ
1 ձվի դեղնուց
100մլ թթվասեր կամ կեֆիր
Աղ ըստ ճաշակի
500 գրամ ալյուր
Պատրաստման եղանակը
Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք: Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: