Շնորհակալության աղոթք. Շնորհակալություն հայտնիր Աստծուն.
Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը,
որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ,
իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ,
որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին,
մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ:
Ամեն: