Անհրաժեշտ բաղադրիչներ.
Բիսկվիթի համար.
- 50 մլ ձեթ200 գ մուգ շոկոլադ
- 150 գ շաքարավազ
- 6 հատ սպիտակուց
- 150 գ աղացած ընկույզ
Միջուկի համար
- 350գ սառեցրած կամ թարմ բալ
- 200գ շաքարավազ
- 6 հատ դեղնուց
- 700գ թթվասեր՝ 20% յուղայնությամբ
- 10գ ժելատին
Ջնարակի համար
- 125մլ սերուցք
- 125գ մուգ շոկոլադ
- 1 հատ ձու
Պատրաստման եղանակ.
- Կաթսայի մեջ առանց կորիզի բալը խառնել շաքարավազի հետ և թողնել, որ հյութ դուրս գա:Հետո դնել կրակին, հասցնել եռման, թուլացնել կրակը և եփել 12-15 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:Սառեցնել՝ մինչ սենյակային ջերմաստիճանի հասնելը:
- Պատրաստել կորժերը: Անհրաժեշտ է հալեցնել շոկոլադը տաքացրած, բայց ոչ տաք ձեթի մեջ:
- Հարել սպիտակուցը, հետո ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչ խիտ սպիտակ զանգված ստանալը:
- Զգուշորեն ավելացրեք ձեթով շոկոլադը, իսկ հետո ընկույզը: Խառնեք:
- 20սմ տրամագծով՝ ջեռոցի թավայի մեջ թխելու համար նախատեսված թուղթ դրեք:
- Խմորը լցրեք մեջը և թխեք 10 րոպե՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Երբ այն պատրաստ լինի, հանեք ջեռոցից և թողեք ցանցի վրա, որ սառի: Կտրեք 2 շերտի:
- Հարեք դեղնուցն ու 100գ շաքարավազը: Դրեք գոլորշու վրա և անդադար խառնեք՝ մինչ դրա խտանալը: Թողեք, որ սառի:
- Ժելատինին ավելացրեք 4 ճ.գ. սառը ջուր և թողեք 15-20 րոպե:
- Ժելատինը դրեք թույլ կրակի վրա՝ առանց եռման հասցնելու, և ավելացրեք դեռ գոլ ձվային խառնուրդը:
- Խառնեք, ավելացրեք հարած թթվասերը: Խառնելուց հետո՝ ավելացրեք նաև օշարակով բալը: Հարեք:
- Կրեմը դրեք սառնարանը և պահեք մի քանի րոպե:
- Բացվող կողքերով ձևավոր տարայի մեջ դրեք մի կորժը՝ կտրվածքով դեպի վերև, լցրեք ամբողջ միջուկը և դրեք մյուս կորժը՝ կտրվածքով դեպի ներքև:
- Տորթը 12-24 ժամով թողեք սառնարանում:
- Ջնարակը պատրաստելու համար հալեցրեք շոկոլադն ու սերոցքը: Ավելացրեք հարած ձուն, տաքացրեք խառնուրդը, որպիսի այն գոլանա, բայց չխտանա:
- Տորթի վրա լցրեք ջնարակը և զարդարեք ըստ ցանկության: Կրկին դրեք սառնարանը՝ մինչ ջնարակի սառելը: