Շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր առանց դիմահարդարման կարող են լուսանկարներ հրապարակել…

Հայտնի մարդիկ անընդհատ ուշադրության կենտրոնում են, ու դա պարտավորեցնող է: Նրանք միշտ ստիպված են լինել հարդարված ու անթերի:

Նրանցից շատերը, սակայն, խուսափում են հանրությանն ու երկրպագուներին ներկայանալ առանց շպարի ու առօրյա հագուստով:

Վերջին շրջանում աստղերի մոտ, կարելի է ասել, տենդենց է նկատվում ցուցադրել իրենց no make up կերպարները՝ ապացուցելով, որ իրենք էլ սովորական մարդիկ են, որոնք ևս ցանկանում են երբեմն զերծ մնալ շքեղ շպարից:

Սիրուշո

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Սիրուշոն հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ եւ հմայիչ երգչուհիներից է:

Նա երբեք չի խուսափել երկրպագուներին ցուցադրել նաեւ իր no make up կերպարները: Սիրուշոն այդ քայլով կարծես ուզում է ասել, որ արտաքինի հետ կապված թաքցնելու ոչինչ չունի:

Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այն քիչ համարձակ հայուհիներից է, որ առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակում՝ ի ցույց դնելով իր իրական գեղեցկությունը:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նույնիսկ առանց դիմահարդարման փայլուն տեսք ունի:

Ժաննա Բուտուլյան

Դերասանուհին իր միկրոբլոգում հաճախ է լուսանկարներ հրապարակում առանց դիմահարդարման: Արդարության համար պետք է նշել, որ դերասանուհին քիչ է շպարվում:

Եվա Ռիվաս

Հայազգի երգչուհի Եվա Ռիվասն Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում առանց դիմահարդարման:

Պետք է նկատել, որ երգչուհին այս կերպարով գրեթե անճանաչելի է:

Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով գնալով ավելի է նմանվում Բարբի տիկնիկի եւ առանց դիմահարդարման երբեք չի ներկայանում երկրպագուներին, երբեմն հաճելիորեն զարմացնում է նրանց՝ հրապարակելով առանց make-up-ի նկարներ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS