Թուրքական Կիրշեհմիր քաղաքում ցավալի դեպք է տեղի ունեցել՝ կատաղած պիտբուլը հարձակվել է աղջիկ երեխայի վրա։
Հոկտեմբերի 24-ի առավոտյան 8 ամյա Հատիս Այդոգլուն սովորականի պես կանգնած էր իրենց տան հարևանությամբ գտնվող կանգառում և սպասում էր դպրոցական ավտոբուսին։
Հանկարծ նրա վրա են հարձակվում երկու կատաղած շուն։
Հատիսը վախենում է և սկսում վազել, բայց նրա ոտքը սայթաքում է և նա ցած է ընկնում։ Հենց այդ պահին էլ պիտբուլը հարձակվում է աղջկա վրա և բռնում է նրա գլխից։
Մայրը միանգամից լսում է աղջկա ձայնը և վազում է նրան փրկելու։ Նա փորձում է ինքնուրույն բացել շան ծնոտները։ Այս ամենը տևում է մի քանի րոպե։
Օգնության են հասնում նաև մի քանի անցորդներ, որոնք սկսում են հարվածել շանը։
Երեխային հնարավոր է լինում փրկել շնից, սակայն նա մի շարք ծանր վնասվածքներ է ստանում։ Երեխայի մայրը նունպես ծանր վնասվում է։Շանը տեղավորում են շների համար նախատեսված կացարան, իսկ նրա տիրոջ հանդեպ գործ են հարուցում։
Դիտեք տեսանյութը ստորև