Շվեդ գիտնականները պարզել են, թե որ մթերքն է բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը

Շվեդ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ճարպոտ ձկների չարաշահումը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը 50 տոկոսով: Այս մասին գրում է «Известия»-ն՝ MedicalXpress-ին հղումով:

Գիտնականները 10 տարի հետևել են 70-ամյա մարդկանց սննդակարգին և պարզել, որ ռիսկային այլ խմբերի ներկայացուցիչներից 50 %-ով հաճախ մահանում էին այն կամավորները, որոնց օրգանիզմում բարձր էր պոլիքլորացված բիֆենիլի մակարդակը:

Նշվում է, որ պոլիքլորացված բիֆենիլը պարունակվում է հիմնականում ճարպոտ ձկնատեսակներում, ինչպես նաև մսի և կաթնամթերքի մեջ:

Միևնույն ժամանակ գիտնականները հաշվի չեն առել ռիսկի այն գործոնները, որոնք կապված են սրտանոթային հիվանդությունների հետ: Դրանց թվում են զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, ծխախոտի չարաշահումը, ճարպակալումն ու խոլեստերինի բարձր մակարդակը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS