Շվեցարական Ռուլետ, համից չեք կշտանա.
Անհրաժեշտ մթերքներ
Ձու- 4հատ
Շաքարավազ- ½ բաժակ
Վանիլ- ըստ ճաշակի
Ալյուր- ¾ բաժակ
Ելակի կամ ազնվամորու ջեմ- ըստ ճաշակի
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ
1. Տաքացրեք ջեռոցը մինչև 190 աստիճան:
Ձուն և շաքարավազը միասին հարեք 10-15 րոպե, ավելացրեք մի պտղունց աղ, երբ լավ պնդանա, ավելացրեք վանիլը:
2. Դանդաղ ավելացրեք ալյուրը և դանդաղ խառնեք մինչև միասեռ զանգված դառնա:
3. Խմորին ջեռոցի տարայի մեջ անհրաժեշտ է բարակ տեսք տալ և հավասարեցնել:
4. Թխեք 15-20 րոպե, չբացելով ջեռոցը, երբ արդեն խմորը բաց շագանակագույն լինի, կարող եք հանել ջեռոցից:
5. Վրան ջեմ քսեք , ապա ռուլետի նման փաթաթեք
6. Կտրած ռուլետի կտորների վրա շաքարի փոշի ցանեք և մատուցեք
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ