Շտապօգնության մեքենայի 20 տարվա վարորդ եմ, շատ բան եմ տեսել, բայց այս մեկը, իրոք յուրահատուկ էր․․․
Այդ օրը եղանակը վատն էր, մռայլ։ Եր կինքը պատված էր սև ամպերով, արդեն գիշեր էր։ Մենք հիվան դանոց էինք վերադառ նում հերթական կանչից։ Հան կարծ նկատե ցինք, որ ճանապարհի մեջ տեղում ինչ-որ բան կա, կանգ առանք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ուշադիր նայեցի պատո ւհանից ու մի հասարակ շան տե-սա։
Կենդանին չվախեցավ մեքենայից, որը դանդաղ մոտենում էր իրեն։ Ստիպված եղա արգելակել հենց շան դիմաց, իսկ նա նույնիսկ ակ անջը չշարժեց։ Շունը շարու նակում էր նստած մնալ ու ուշադիր նայել մեզ, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել։Եվ ես, և բժիշկն ու բուժ քույրը զարմացած էինք, նման բան մեզ հետ երբեք չէր պա տահել։ Դրա համար էլ որոշեցինք սպասել, թե ինչ է լինելու։
Սակայն բժիշկն ասաց, որ չենք կարող ժամանակ կորցնել, պիտի վերադառնանք և իջավ մեքենայից, որ շանը մի կողմ տանի։ Կենդանին՝ տեսնելով բժիշկին,հասկացավ, թե իրենից ինչ են ուզում,և ինքնուրույն անցավ մի կողմ։ Սակայն բժիշկը դեռ չհասցրեց հաղթական դմեքով նստել մեքենան․ երբ շունը վերադարձավ նույն տեղը։ Մենք զարմացած նայեցինք իրար։ Այս անգամ իջա ես։
Շունը ինձ նայելով՝ գնաց մի կողմ, կարծես խնդրում էր գնալ իր հետևից։Բժիշկը միացրեց հեռախոսի լույսը և ա-ռաջարկեց,որ միասին գնանք։Մի քանի մետր այն կողմ տեսանք գետնին անգիտակից վիճակում ընկած մի տղա-մարդու։
Բժիշկը գոռալով կանչեց բուժքույրին, մենք նրան ցուցաբերեցինք առաջին օգնությունը, տեսանք, որ շնչառութ-յունը սկսում է կարգավորվել, տեղափոխեցինք մեքենայի մեջ ու հասցրեցինք հիվանդանոց։ Պարզվեց, որ տղա-մարդու մոտ ինսուլտ էր եղել․․․
Ի դեպ, շունն ամբողջ ճանա պարհին վա զում էր մեքենայի հետևից, իսկ հետո մի քանի օր նստած մնաց հիվան-դանոցի առաջ, որ տիրոջը տանի տուն։ Երբ գալիս էին տղամարդու բարեկամները՝ նրան այցելության, փորձում էին շանը տանել տուն, սակայն նա այդպես էլ ոչ մեկի հետ հիվանդանոցի բակից հեռու չգնաց․․․