Շր ջել ենք Շոշ-Սարու շեն-Կար միր Շուկա-Ճար տար-Մարտունի հատ վածում, սարսափելի է. Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ շրջել ենք Շոշ-Սարուշեն-Կար-միր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են:

Սարսափելի է ամեն ինչ,ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները: Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում:

Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն: Հայաս-տանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS