Ո՞վ է Արյունոտ Մերին

Այժմ, ամենատարածված ալկոհոլային կոկտեյլներից մեկը` «Արյունոտ Մերին», որի հիմնական բաղադրիչներն են օղի և տոմատի հյութ, երբեմն էլ որոշ հավելումներ՝ (կիտրոնի հյութ, տաք կարմիր պղպեղ եւ այլ համեմունքներ, Worcester սոուս կամ տաբասկո սոուս ), իր անունը ստացել է պատահականության արդյունքում:Անվան ծագման հետ կապած կան տարբերակներ: Ներկայացնենք ամենահայտնի տարբերակը:

Գիտե՞ք արդյոք, որ «Արյունոտ Մերին» ՝ ամենահայտնի կոկտեյլներից մեկը, ստեղծվել է Փարիզում: Մի տեսակ չեն համադրվում Ֆրանսիան և օղին: Իսկապես, կոկտեյլի ստեղծողը աշխատում էր Փարիզի բարերից մեկում, որի հիմնական հաճախորդները ոչ թե ֆրանսիացիներն էին, այլ` Ամերիկայի քաղաքացիները:

1920-ականներին ամերիկացի Ֆերնանդ Պատիոն սկսեց  աշխատել բարմեն  փարիզյան <<Հարրիի Նյու Յորք>> բարում: Մի անգամ, նա  բաժակի մեջ խառնեց հավասար քանակությամբ օղի և տոմատի հյութ: «Արյունոտ Մերի» անվանումը առաջարկել է այցելուներից մեկը ՝ ի հիշատակ Չիկագո քաղաքի Մերիի: Իսկ ՝ «արյունոտ», քանի որ աղջիկը հաճախ այցելում էր այնտեղ գտնվող «Տիկնոջ արյուն» տոմատե  բարը:Այս  բարի ամերիկյան մասսնաճյուղը ոգեշնչվեց և ողջունեց այս անունը:

1934  թվականին Ֆերնանդը վերադարձավ Նյու-Յորք և տեղավորվեց աշխատանքի ՝ Կինգ Կոուլ << Кинг Коул >> բարում: Բարի տնօրենին զարմացրեց կոկտեյլի այս տարօրինակ  անվանումը, մինչդեռ հաճախորդները շարունակում էին պատվիրել<<Մերի>> կոկտեյլ:Այնուհետև կայծակի պես տարածվեց այն տեսակետը, որ «Արյունոտ Մերին » հանում է մարդուն  հարբած վիճակից:

Այս տեսակետի հաշվին կրկնապատվեց  հաճախորդների քանակը:Իսկ հիմա բոլորն են հաշտվել այս անվան հետ:

Նյութը հրապարարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS