Ո՞վ է վերջերս նկարահանված ՛՛ԿՈՒԿՈՒ՛՛ սկանդալային տեսահոլովակի սեքսուալ ռեփեր աղջիկը և ինչպես է փող աշխատում…

Երեկ համացանցում հայտնված ռեփ երգող և անկեղծ տեսարաններով աղջիկների տեսահոլովակը, դարձել էր ֆեյսբուքի թոփ քննարկման թեման: Չնայած ոմանք չէին հասկանում երգի բառերը, բայց դա բնավ չէր խանգարում մի քանի անգամ դիտել վերջիններիս պարը:

Պարզվում է՝ երգչուհին իստագրամում ավելի հայտնի  է Black Mari անունով:

Ո՞վ է նա, ինչով է զբաղվում, ինչպես է գումար վաստակում: Մարին հրաժարվեց տեսահոլովակի մասին խոսել, բայց համաձայնվեց պատասխանել BlogNews.am-ի մի քանի հարցերին:

Ծնվել է Երևանում, արդեն յոթ տարի է աշխատում է Երևանի գիշերային ակումբներից մեկում՝ որպես մերկապարուհի:

«Ես շատ սիրում եմ պարել, իսկ իմ աշխատանքին նայում եմ որպես սպորտաձև, իսկ Հայաստանում մերկապարուհուն այլ աչքով են նայում և կարծում են, որ կարողա է վատ համբար ունենալ: Դրան որպես արվեստ չեն նայում»:

Մարին նշում է, որ Հայաստանում քիչ տղամարդիկ կան, ովքեր գնահատում են և որպես արվեստ են ընդունում. Տղամարդիկ գալիս են գիշերային ակումբ պարզապես մերկ աղջիկներին նայելու: Գեղեցիկ պար՝ գեղեցիկ աղջկա կատարմամբ, սա է ավելի շատ հետաքրքրքում տղամարդկանց: Իհարկե շոու ծրագրեր նույնպես սիրում են՝ էրոտիկ և լեզբի շոու:

Բայց շատ քչերն են մեր գործին նայում որպես արվեստ, քչերը գիտեն՝ ինչ է pole dance: Կան մշտական այցելուներ, ովքեր գալիս են բացառապես իմ պարը նայելու համար, բայց ես նրանց այլևս որպես հաճախորդ չեմ դիտարկում: Բոլորի հետ արդեն ընկերացել եմ, ովքեր այցելում են ինձ իմ աշխատավայրում»:

Այցելուների շարքում լինում են նաև առատաձեռը տղամարդիկ, ովքեր Մարիի մեկ պարի համար կարող են վճարել 130-140.000 դրամ.«Նվերներ ևս ստանում եմ, օրինակ ծաղիկներ, փափուկ խաղալիքներ և ոսկյա ապարանջաններ: Բնականաբար մերժում եմ, քանի որ այդ ամենի դիմաց տղամարդկանց ինչ որ բան պետք է տալ, իսկ ես նրանց չեմ տա այն ինչ ուզում են»:

Աշխատանքը փոխելու ցանկություն ունեցել է, բայց Հայաստանում բարդ է. «Երբ քեզ արդեն ճանաչում են որպես մերկապարուհի, քո մարմինը պատված է դաջվածքներով մի փոքր դժվար կլինի այլ աշխատանք գտել, այն էլ բարձր աշխատավարձով:  Իմ աշխատանքում աշխատավարձը տարբեր է, ես մի օր կարող եմ քիչ, մի օր ավելի շատ վաստակել, բայց ամեն ամիս վաստակում եմ մինչև 500-600.000 դրամ»:

Մարին խոստովանում է, որ ընտանիքը դրական է վերաբերվում իր աշխատանքին, հակառակ դեպքում չէր զբաղվի այս աշխատանքով. « Նրանք տեսնում են որ իմ աշխատանքից զատ այլ վատ բանով չեմ զբաղվում և դրական են վերաբերվում իմ աշխատանքին»:

Արդեն մեկ տարի չունի սիրելի անձնավորություն, բայց չի էլ կարևորում հարուս փեսացույի գոյությունը. «Ինձ համար կարևոր չէ, տղամարդու ֆինանսական կարգավիճակը, եթե իմ կողքը լինի մի տղամարդ ում ես կսիրեմ, հարուստ թե աղքատ ինձ համար տարբերություն չկա:

Մենք կարող ենք միասին ստեղծել այդ հարստությունը՝ դա կլինի գումարային տեքսով, թե երջանկության: Տղամարդու մեջ գնահատում եմ հարգանքը, սիրելը և հասկանալը»:

Պարզվում է՝ Մարիին փողոցում հաճախ են ճանաչում, ավելին՝ աղջկա հետ նույնիսկ լուսանկարվում են. «Ինձ ասում են, որ ինձ շատ են հարգում և սիրում են նրա համար, որ ես թքած ունեմ ուրիշների կարծիքի վրա, սիրում եմ իմ կյանքը, սիրում եմ գեղեցիկ ապրել և անում եմ այն ինչ ուզում եմ: Ես ընկերներ չունեմ, միայն գործընկերներ, աշխատում եմ շատերին ինձ մոտ չթողնել: Իմ մտածելակերպը տարբերվում է մնացածինից. ես դեռ այնպիսի մարդկանց չեմ գտել, որոնց հետ ինձ լիարժեք կզգայի»:

Որպես մոդել ևս աշխատում է, միայն այն դեպքում երբ առաջարկը համապատասխանում է իր պահանջներին: Երբեմն էլ համաձայնվում է, պարզապես կյանքում փոփոխություններ մցնելու համար. «Ես երբեք չեմ ցանկացել լինել հայտնի, քանի որ Հայաստանում արդեն շատ աղջինկներ կան որ հայտնի են և ես չեմ ցանկանում նրանց շարքին պատկանել:

Ես իմ յուրօրինակությունը ունեմ, որը ինձ բավարար է: Որքան  նկարահանվել եմ գովազդներում ընդհանրապես գումար չեմ պահանջել, քանի որ իմ վաստակածը ինձ բավականացնում է»:

Աղբյուր՝ Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS