Երեխայի կնունքը լուսավոր տոն է ողջ ընտանիքի համար: Որպեսզի այն բոլոր կանոններով լինի, պետք է առաձնակի ուշադրություն դարձնել փոքրիկի կնքահոր ու կնքամոր ընտրությանը: Նրանց ընտրությունն ազդում է երեխայի ապագայի վրա:
Դիմեք եկեղեցու սպասավորին, միշտ կարելի է ճշգրիտ պատասխան ստանալ այս հարցին:
Ստորև նշված մարդկանց կնքահայր և կնքամայր ընտրել եկեղեցու կողմից չի թույլատրվում:
1. Չի կարելի կնքամայր ընտրել 14 տարեկանից փոքր աղջկա, կնքահայր՝ 15 տարեկանից փոքր տղայի: Ըստ եկեղեցու՝ միայն այդ տարիքին հասնելուց հետո կարելի է զբաղվել հոգևոր դաստիարակությամբ:
2. Վանականի և միանձնուհու ոչ մի դեպքում չի կարելի կնքահայր և կնքամայր ընտրել:
3. Հոգեկան հիվանդություններով մարդկանց:
4. Արգելվում է կնքահայր և կնքամայր ընտրել ամուսնացած տղամարդու և կնոջ: Կնքահայրերին եկեղեցին արգելում է ամուսնանալ:
5. Կնքահայրը և կնքամայրը չեն կարող լինել երեխայի ծնողները:
1. Ժողովրդի մեջ կարծիք կա, որ չի կարելի աղջկա համար կնքամայր ընտրել չամուսնացած կնոջ, տղայի համար կնքահայր՝ չամուսնացած տղամարդու. երջանկությունը կտանի, իրեն կվերցնի:
Սա անմիտ սնահավատություն է: Այն քրիստոնեական ոչ մի հիմք չունի: Գլխավորը՝ մարդիկ լավը լինեն:
2. Եվս մեկ սնահավատություն հղի կանանց մասին է, որ նրանց չի կարելի կնքամայր ընտրել:
Եկեղեցին դա չի արգելում:
Մեզ մոտ ընդունված է սանիկի տուն փող, խաղալիքներ տանել, երեխայի հետ լավ ժամանակ անցկացնել: Դա, իհարկե, լավ է, բայց շատերը մոռանում են, որ կնքահայրը և կնքամայրը, նախևառաջ, հոգևոր դաստիարակներ են: