Ողբերգական ավտովթար. ՊՆ բեռմատարը վթարի է ենթարկվել 4 զինվոր մահացել է և կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS