Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, Սևաստոպոլում:
Ջրահեղձ եղած մարզուհիներն են՝ 1986 թվականին ծնված Մոսկվայի բնակիչ Ֆատիմա Ժագուպովան, և 1992 թվականին ծնված Մուրմանսկի բնակիչ Էլինա Գիսմեևան:
Ժագուպովան թեքվոնդոյի աշխարհի գործող չեմպիոն էր, իսկ Գիսմեևան՝ փոխչեմպիոն:
Ըստ ականատեսների՝ նրանցից մեկը ցանկացել է լողալ փոթորկված ծովում և կամրջակից ցատկել է ջուրը:
Հզոր ալիքն անմիջապես շպրտել է նրան և հարվածել կամրջակի կոնստրուկցիաներին: Երկրորդ մարզուհին փորձել է օգնության հասնել, բայց փորձն անհաջող է ստացվել:
Նա ևս հայտնվել է փոթորկված ծովի ալիքներում: Աղջիկներին փորձել են փրկել պարանների միջոցով, սակայն նրանք չեն հասցրել բռնվել դրանցից: