Ողբերգական դեպք. Քիչ առաջ Երևանում ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դիակ…

Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է լոգարանում՝ շմոլ գազի պատճառով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել: Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են Գազպրոմ Արմենիա-ի աշխատակիցները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա,

ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, իսկ նրա եղբայրը ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS