Ողբում էր ամբողջ գյուղը: Իրական դեպք

Այս իրական պատմությունը տեղի է ունեցել հեռավոր մի գյուղում: Այս փոքրիկ գյուղում բոլորն իրար ճանաչում էին, ապրում էին մեկը մյուսի հոգսով, կիսում էին թե ուրախությունը, թե վիշտը:  Այս գյուղում էր բնակվում Լյուսի անունով մի աղջնակ:

Նա մի շուն ուներ, որին կոչել էր Դրուժոկ:

Նրանք ծնվել էին նույն օրը և նրանք նույն տարիքի էին: Լյուսին և շունը անբաժան ընկերներ էին,
միշտ միասին էին: Մի անգամ ամառային մի անձրևոտ օր աղջիկն անհետացավ;

Շունը այդ օրը կապված էր, քանի որ Լյուսիենց տանը հյուր կար՝ նրա մորաքույրը, որին շունը չէր սիրում: Շունը շատ անհանգիստ էր,
անընդհատ կաղկանձում էր, կարծես աղաչում էր, խնդրում էր իրեն ազատ արձակել:

Ծնողները զբաղված էին հյուրով, և միայն օրվա երկրորդ կեսին նկատեցին, որ աղջիկն անհետացել է, ոտնատակ տվեցին ողջ գյուղը, սակայն աղջկա հետքն անգամ չկար:

Փնտրեցին անտառում, սակայն աղջիկը չկար ու չկար: Մութն ընկել էր արդեն և գյուղացիները որոշեցին որոնումները շարունակել առավոտյան: Առավոտյան բոլորը մի մարդու պես հավաքվեցին ու որոշեցին շանը արձակել, որպեսզի նա նույնպես միանա որոնումներին:

Օրերն անցնում էին, սակայն ոչ մի արդյունք չկար: Մարդիկ ուժասպառ էին եղել, ոմանք վնասվածքներ էին ստացել, մի քանիսը հիվանդացել էին: Անհետացել էր նաև շունը, սակայն նրա մասին ոչ ոք չէր հիշում:

Վեցերորդ օրը առավոտյան հանկարծ գյուղի կանանցից մեկը նկատեց, որ տան բակում պառկած էր շունը , իսկ նրա կողքին նրան գրկած անշարժացած պառկած էր Լյուսին:

Ողջ գյուղը հավաքվեց, շտապ օգնություն կանչեցին, աղջկան տեղափոխեցին հիանդանոց, իսկ շունը մնաց տան բակում պառկած: Նա սատկել էր: Նա սատկել էր օձի խայթոցից, որից պաշտպանել էր աղջկան:

Շունը սատկել էր իմանալով, որ աղջիկը կապրի: Բոլորն ապշած էին շան մարդկային արարքից: Ողջ  գյուղը լացում էր շան համար: Շանը թաղեցին դեպի գյուղ տանող ճանապարհի մոտ, աղջկա հայրը մի մեծ քար դրեց նրա գերեզմանին: Ու ամեն օր այստեղ թարմ ծաղիկներ են բերում գյուղի բնակիչները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS