Ողջ ճշմարտությունը մայրության մասին

Երբ մենք մեր նորածին դստերը տուն բերեցինք, նրա եղբայրները առաջինն էին, որ ասում էին, որ նա լաց է լինում, նվնվում է, կամ ինչ-որ կասկածելի հոտ է գալիս: Նրանք ասում էին. «Մամա, ինչ- որ մեկը քո կարիքը ունի. քույրիկը լաց է լինում»:

Եվ փոքրի խնամքը դարձել էր առաջնահերթ, քան երկու տղաների կարիքները: Եվ երբ ես նստում էի հանգստանալու տղաներից մեկը կանչում էր ու ասում, որ իմ կարիքը ունի:

Մոր կարիքը միշտ էլ կա: Մեկը սոված է, մյուսը լացում է, մյուսը հագուստը չի գտնում, պետք է գրկել, հեքիաթ պատմել, սառույց դնել ջրի մեջ, տակդիրը փոխել, համբուրել, հանգստացնել: Կային օրեր, երբ ինձ թվում էր, որ օրը երբեք չի վերջանա, և այս անդադար վիճակը, երբ դու ինչ- որ մեկին պետք ես, կարող է իր բացասական ազդեցությունը ունենալ:

Բայց մի օր ես հանկարծ հասկացա, որ նրանց պետք եմ ԵՍ: Ոչ թե ուրիշ մեկը, ոչ թե ցանկացած այլ մարդ այս աշխարհում: Նրանց պետք է հենց իրենց ՄԱՅՐԸ:

Որքան շուտ ես կարողացա ընդունել այն փաստը, որ մայրությունը նշանակում է, որ ես երբեք ժամանակ չունեմ, այնքան շուտ ես կարողացա իմ տեղը և հանգստություն գտնել իմ կյանքի այս փուլի խենթ մրցավազքում:

Ես հասկացա, որ «մայր» լինելը իմ պարտքն է, իմ արտոնությունն ու պատիվը: Եվ ես պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ նրանք իմ կարիքը ունեն, օրվա և գիշերվա ցանկացած պահին: «Մամա» նշանակում է, որ ես գիշերվա ժամը 4-ին երեխային կերակրելուց հետո նոր քնել եմ, իսկ իմ երեք տարեկան տղան մղձավանջ է
տեսել: «Մամա» նշանակում է, որ ես ապրում եմ սուրճով և երեխաների կիսատ թողած ուտելիքով:

«Մամա» նշանակում է, որ շաբաթներով չեմ հասցնում ամուսնուս հետ երկու բառ փոխանակել: «Մամա» նշանակում է, որ նրանց կարիքները իմ կարիքներից վեր եմ դնում: «Մամա» նշանակում է, որ իմ ամբողջ մարմինը հոգնածությունից ցավում է, բայց իմ սիրտը սիրով լցված է:

Համոզված եմ կգա մի օր, երբ իմ կարիքը ոչ ոք չի ունենա: Իմ երեխաները կապրեն իրենց կյանքով: Իսկ ես մենակ կմնամ իմ տանը: Եվ այն ժամանակ ես ոչ ոքի պետք չեմ լինի, միգուցե նաև բեռ դառնամ:
Իհարկե, նրանք կայցելեն ինձ, բայց իմ ձեռքերը էլ նրանց տունը չեն լինի: Եվ իմ համբույրները չեն բուժի նրանց: Եվ չեն լինի փոքրիկ, կեղտոտ կոշիկներ, որոնք պետք է մաքրել:

Եվ ինքս իմ համար քնելուց հեքիաթ կկարդամ, յոթ անգամ անընդմեջ: Եվ վստահ եմ, որ իմ սիրտը կերազի, պարզապես լսել այս բարակ ձայները, որոնք ինձ կանչում են. «Մայրի՛կ, դու ինչ-որ մեկին պետք ես:
Պետք է դադարել երազել, որ մի օր ամեն ինչ ավելի լավ ու հեշտ կլինի, որովհետև այսպես լավ ու երջանիկ այլևս երբեք չի լինի: Պետք է վայելել այս պահը, երբ փոքրիկ թաթիկները գրկում են ձեզ, երբ ձեր երեխան ասում է, որ սիրում է ձեզ, և դուք աշխարհի ամենալավ մաման ենք:

Մի օր ես պեդիկյուր կունենամ և կկարողանամ միայնակ լոգանք ընդունել: Մի օր ես ինքս ինձ կպատկանեմ: Բայց այսօր ես նվիրվում եմ նրանց, հոգնած, բայց շատ սիրված, ուստի նորից պետք է գնամ: Ես պետք եմ նրանց:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS