Ողջ-ողջ թաղված նորածինը 20 տարի անց գտել է իր պահապան հրեշտակին

1998թ. Մայիսյան մի երեկո Ազիտա Միլանյանը Հարավային Քալիֆորնիայից վազքի էր դուրս եկել իր շների հետ:

Վազքի ընթացքում շներից մեկը հանկարծ կանգ առավ ու սկսեց փորել հողը: Ազիտան մոտեցավ ու զարմանքից քարացավ:

Հողաթմբից դուրս էին ցցվել զույգ տոտիկներ:

Ազիտան մտածեց, որ թաղել են մահացած երեխայի, բայց հանկարծ լսվեց մանկական ճիչ: Աղջիկը արագ քանդեց հողն ու հանեց երեխային, ում պորտալարը նույնիսկ կտրված չէր:

Երեխան ոչ միայն թողնվել էր բախտի քմահաճույքին, այլեւ դատապարտվել տանջալի մահվան:

Առանց րոպե կորցնելու Ազիտան երեխային տարավ հիվանդանոց, ու չնայած գերսառեցմանը, երեխան ապրեց:

Ոստիկանությունը փորձեց գտնել երեխայի մորը, սակայն ապարդյուն: Նրան բուժքույրերը կոչեցին Քրիստիան:

Ազիտան ուզում էր որդեգրել երեխային, սակայն երիտասարդ էր ու ամուսնացած չէր:

ԶԼՄ-ները մեծ ուշադրության արժանացրին դեպքն ու բազմաթիվ արժանի ընտանիքներ ցանկություն հայտնեցին որդեգրել երեխային:

Բարեբախտաբար Քրիստիանին բաժին հասավ իսկապես սիրող ընտանիք, որը տվեց նրան լավ կրթություն ու դաստիարակություն: Նրան տվեցին Մեթյու անունը:

17 տարեկանում ծնողները որոշեցին պատմել նրան եղելությունը, ինչը Մեթյուի կյանքում ոչինչ չփոխեց:

3 տարի անց Մեթյուի պատմությունն իմացան ռադիոկայաններից մեկի պրոդյուսերներն ու առաջարկեցին ԴՆԹ թեստ հանձնել ու ռադիոեթերի ժամանակ իմանալ պատասխանը:

Նրանք եթեր հրավիրեցին նաեւ Ազիտային:

Հանդիպումն աննկարագրելի էր նրանց համար: Ազիտան ցույց տվեց Մեթյուին այն վայրը, որտեղ գտել էր նրան:

Ազիտան սովորական մի կին էր, բայց մեծ սրտի ու երջանիկ պատահականության շնորհիվ դարձավ Մեթյուի պահապան – հրեշտակը:

Հուզե՞ց ձեզ այս պատմությունը: Թողեք մեկնաբանություններ ու կարծիքներ:

Դրանք մեզ համար շատ կարեւոր են:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS