Ոչ աշխատանքային օր էր, ամուսինս աշխատանքի էր, երբ․․․

Ոչ աշխատանքային օր էր, ամուսինս աշխատանքի էր, երբ․․․Շաբաթ օր էր, հանգստյան օր, բայց ամո ւսինս աշխատանքի էր: Ես ու աղջիկս որոշեցինք մեզ համար փոքրիկ տոն կազմակերպել. շրջել խանութներով, սրճարան գնալ:Այգիում հայացքս սևեռվեց հեռվում կանգնած սի րահար զույգի վրա. գեղեցիկ շի կահեր աղջիկ էր, շատ երկար մազերով և նուրբ կազ մվածքով, իսկ կողքի տղամարդու հագին նկատեցի վերնաշապիկ…նույն վերնաշապիկից, որ անցյալ շաբաթ ամուսնուս էի նվիրել:

Սիրտս սկսեց արագ զարկել.ես ճանաչեցի նրան,ամուսինս էր,ուրիշ կնոջ հետ էր գրկախառնված,միասին պաղպաղակ էին ուտում…

Ամբողջ կյանքս անցավ աչքիս առաջ. ես 16 տարեկան էի, նա՝ 18: Մինչ ամուսնանալը հանդիպել ենք 6 տարի, դրանից հետո հազա-րավոր խնդիրներ ենք հաղթահարել: Չենք բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ երկուսս էլ աշխատանք չունեինք, վարձով էինք ապրում: Միասին հասել ենք այն ամենին, ինչ հիմա ունենք. սեփական տուն, մեքենա, և, ի վերջո, մեր 6 ամյա աղջիկը…

Ուշ երեկոյան եկավ տուն և համբուրեց ինձ: Իսկ ես ուղղակի նայեցի նրա աչքերին և հարցրեցի.

-Ինչու՞:

Նա զարմացած նայեց ինձ, հետո մի պահ մտածեց, և ասաց.

-Չգիտեմ:

Հաջորդ օրը հավաքեցի իմ ու դստերս իրերը և հեռացա: Առջևում մեզ սպասում է ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում, նաև նոր կյանք սկսելու փորձեր…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS