Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Ճաղարյանը գրում է՝
Իմ սիրտն էլ կանգնեց էս տեսարանից, ասեցի ջհանդամ թե չորացած ու թոռոմած բանջարեղեն է, կառնեմ, մի 100 մետր հետո աղբը կթափեմ: Բայց պարզվեց չի վաճառվում: Ալբինան է, 11 օր է հոր հետ հրապարակներում են, բողոքում են անարդարության դեմ:
Հայրը՝ ազգությամբ եզդի Իշխան Միրզոյանը, միայնակ հայր է, 3 ամսականից միայնակ է մեծացնում աղջկան՝ խոցելի սոցիալական պայմաններում:
Նա Արմավիր քաղաքում ունի 3000 մետր հող, որը շատ դժվարությամբ մշակել էր, բայց քաղաքապետարանի արտիզանի ղեկավարի հետ վեճ ունենալուց հետո ջուր չեն տվել իրեն ու բերքը չորացել է:
Վեճ են ունեցել, որովհետև արտիզանի ելքի մոտ խոտեր են հավաքվել ու ջուրը շատ ավելի դանդաղ է եկել: Իսկ քանի որ ջուրը ժամով է՝ թանկ է նստել, եթե իր հողը կարող էր 2 ժամում ջրել, 3ից ավել էր տևել, դրա համար գնացել է պարզելու, պարզաբանման ընթացքում արտիզանի ղեկավար Մանվել Ֆիդայանը անգամ ցանկացել է խփել Իշխանին:
Արմավիրի քաղաքապետի վեջին էլ չի:
Մի խոսքով էս մարդուն ջուր չեն տվել, մոտ 2 մլն դրամի կորուստ է ունեցել, հիմա բողոքի ակցիա է անում: Կարո՞ղ է տարածենք՝ լրագրողների ու պատասխանատու անձանց ուշադրությունը սևեռվի խնդրին:
Հ.գ. ոնց նշեցի՝ անապահով են, կարող եք օգնել, եթե ցանկանում եք: Հեռախոսահամարը վերցրել եմ:
Նկարի մեկնաբանություններում Արմեն Մարտիրոսյանը գրում է.
Սիրելի ընկերներ, այսօր առավոտվանից բանակցությունների մեջ ենք եղել Իշխանի հետ, շատ մանրամասնորեն ծանոթացել ենք խնդրին, առաջարկել լուծման տարբերակներ։
Տեղեկացնեմ, որ հողն իրեն չի պատկանում, ջրօգտագործման վերաբերյալ էլ չունի պայմանագիր, սակայն անկախ այս ամենից փորձել ենք մաքսիմալ ճիշտ լուծման հանգել, մարզպետարանն ու համայնքապետարանը պատրաստակամություն են հայտնել հնարավորության սահմաններում օգնելու այս ընտանիքին, անձը, որի պատճառով Իշխանը որոշ վնասներ է կրել կենթարկվի պատասխանատվության, ավելին՝ անգամ իրեն խոստացա, որ անձնական կապերով կփորձեմ գումարներ ու ապրուստի միջոց ներգրավել։
Արդարության համար ասեմ, որ մի քանի շաբաթ է համայնքապետարանն ամեն ձև պատրաստակամ է ապահովել ջրով, սակայն Իշխանը հրաժարվում է դրանից ու մնացած բերքը տանում ոչնչացման, թե ինչի համար, ամեն մեկս կարող ենք միայն ենթադրել։
Ափսոսանքով պետք է ասեմ, որ իր հիմնական նպատակը, որը նաև բարձրաձայնում է, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելն է և որպես փախստական ԵՄ մեկնելը, մասնավորապես՝ Շվեդիա, ոնց հասկացա արդեն անգամ մարդ է գտնվել, որ պատրաստակամ է օգնել այս հարցում։ Անկախ այս ամենից՝ ես շարունակելու եմ օգնել իրեն, մանավանդ՝ հրաշք բալիկին, որն այդ տարիքում արդեն այնքան շատ բան է հասկանում, օգնել նրան առողջական խնդրի հարցում՝ երեխան աչքի հետ կապված խնդիր ունի։
Դուք էլ, հնարավորության պարագայում, կարող եք օգտակար լինել իրենց, սակայն կարծում եմ նրանք Հայաստանում երկար չեն մնա, Աստված պահապան իրենց։