Շենգավիթի 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է՝ ընտրությունն ինքն է կատարելու, իր ձայնը չի գողացվելու»,- ասաց նա՝ լրագրողների հետ զրույցում: «Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ՀՀ-ում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Այնպես որ, պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»: Նա տեղեկացրեց, որ շտապում է մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին: |
Ներկայացնում է Ազատությունը