ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքն ու այս անգամ մեր ֆեյսբուքահայուհին Զինա Սաֆարյանն է, ով հայտնի է համացանցի տիրույթում մեքենաների պահեստամասերի առք ու վաճառքով:
Զինան Ֆեյսբուքում ունի 3831 ընկեր և 6921 հետևորդ:
-Զինա, շատերը Ձեզ ճանաչում են «զապչաստի գործ անող»։ Ամեն աղջիկ չէ,որ գլուխ է հանում այսպիսի գործից։ Ինչպե՞ս որոշեցիք զապչաստի գործ սկսել։
-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հարևանիս տղան ամեն օր՝ գիշեր-ցերեկ, իր մեքենան էր վերանորոգում իմ լուսամուտի տակ, ես էլ ամեն անգամ հարցեր էի տալիս։
Ու այդպես սեր ծնվեց իմ և «զապչաստ» ֊ի միջև։
-Հմայիչ աղջիկ եք ու հաստատ տղաները փորձում են ծանոթանալ։ Ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք։
-Իհարկե:Մի անգամ մի տղա գրել էր. «mors arev qez shat em havanum, ete mors hargum es, ari shpvenq»
-Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է անպայման հետևել ֆեյսբուքում և ինչո՞ւ։
-Թող ինձ անպայման հետևեն, էժան զապչաստ եմ բերում)):
-Ֆեյսբուքի ամենագրավիչ, չամուսնացած տղան ո՞վ է։ Ո՞ւմ պետք է հետևեն չամուսնացած աղջիկները։
-Թարսի պես բոլոր «գյոզալ» տղաները արդեն ամուսնացած են, մեջներից Գագիկ Մամուլյանն ա մնացել, թող հետևեն, տեսնենք վերջը ինչ ա դառնում:
-Եթե չլինեի Ֆեյսբուքը, Զինան…
-Եթե չլիներ Ֆեյսբուքը, ինստագրամում կբզբզայինք, երևի,,,
-Դուք է՞լ եք վայրկյանը մեկ ստուգում, թե ով լայքեց նկարները։ Ու ով չի լայքում էլ երբեք իրեն չեք լայքո՞ւմ։
-Անկեղծ ասած՝ ոչ, էդ ընթացքում հաստատ մի մեքենայի պահեստամաս կվաճառեմ:
-Հետ գնալով Ձեր ֆեյսբուքյան պատով, ո՞ր գրառման կամ նկարի համար եք ափսոսում, որ հիմա լիներ երբեք չէիք հանրայնացնի։
-Եթե նման գրառում կամ նկար ա հանդիպում, շուտ ջնջում եմ, քանի չեն taracel))):
-Հավատո՞ւմ եք ֆեյսբուքյան սիրուն։ Ֆեյսբուքում սիրահարվե՞լ եք։
-Սկզբից սիրահարվել եմ, հետո Ֆեյսբուքում գտել, ամուսնացած էր պարզվեց, դրա համար էլ չեմ սիրահարվելու:
-Ինչպիսի՞ մարդկանց էջերն են Ձեզ ներվայնացնում:
-Միապաղաղ էջերին չեմ հետևում, հիմնականում հումորային էջեր են ինձ մոտ ակտիվ ու զապչաստի խմբեր:
-Քաղաքական գործիչներից ո՞ւմ ՖԲ-ին եք հետևում, ո՞ւմ էջն է ամենալավը, ո՞ւմն՝ ամենաձանձրալին և ինչո՞ւ։
-Ստյոպա Սաֆարյանին եմ ամենաակտիվը հետևում, մնացած գործիչներին՝ երբ հասցնում եմ: