Ես շատ եմ սիրում որդուս։ Ծնված օրվանից փորձել եմ նրան տալ լավագույնը։ Որդուս բոլոր ցանկություններն անհապաղ կատարվել են։ Նա միշտ կրել է լավագույն իրերը, հաճախել լավագույն խմբակները, իսկ որդիս էլ իր հերթին միշտ հարգալից է վերաբերվել ինձ ու մորը։
Ցավոք, ընտանիքիս բարեկեցիկ կյանք ապահովելու համար ստիպված եմ եղել գիշեր-ցերեկ աշխատել, բայց դա ինձ չէր տխրեցնում, ընդհակառակը, ուրախ էի, որ կարող եմ այդքանն անել։Երբ որդիս մեծացավ, ես սկսեցի ըմբռնումով մոտենալ նրա հետաքրքրությանը աղջիկների հանդեպ։
Ես ու կինս հասկանում էինք, որ գալու է մի օր, երբ նա լուրջ սիրահարվելու է, որոշելու է ամուսնանալ․․․Եվ այդ օրը եկավ։ Իհարկե, մենք չէինք սպասում, որ դա կլինի այդքան վաղ տարիքում, բայց դե, մենք պիտի ա-ջակցենք նրան ամեն հարցում։ Միակ բանը, որ ես խնդրեցի, ընտրյալին մեզ հետ ծանոթացնելն է։ Որդիս դեմ չէր, և նա հայտնեց մեզ, որ շաբաթ օրը ընթրիք պատրաստենք, իսկ նա կհրավիրի ընկերուհուն։
Կնոջս նույնպես դուր եկավ այդ միտքը։ Մենք չէինք էլ կասկածում, որ լավ աղջիկ է, բայց ուզում էինք համոզվել, որ մեր տղան ճիշտ որոշում է կայացրել։ Չէ որ նա այնքան էլ մեծ չէ տարիքով, իսկ սխալներ բոլորս ենք գործում։ Կինս այդ օրը առավոտից մաքրություն էր անում, իսկ ես ինձ վրա վերցրեցի առևտուր անելը։
Մենք միասին պատրաստեցինք ամենահամեղ ուտելիքները, տորթ գնեցինք։ՈՒ սկսեցինք սպասել․․․ Երեկոյան եկավ որդիս՝ ընկերուհու հետ միասին։ Նրա դեմքն ինձ այնքան ծանոթ թվաց։ Ես երեկոյի ընթացքում անդադար մտածում էի, թե որտեղ կարող էի նրան տեսած լինեի․․․ Ի վերջո հիշեցի։ Բաժնում․․․
Ես աշխատում եմ ոստիկանությունում, անչափահասների գործերով եմ զբաղվում։ Այդ աղջկան մի քանի տարի առաջ բերման էինք ենթարկել՝ գողություն անելու կասկածանքով։ Նրա հետ միասին բռնել էինք նաև մի քանի դեռահասների։
ՈՒշ երեկոյան որդուս պատմեցի դեպքի մասին, բայց նա ինձ չհավատաց։ Երբ ես ասացի, որ արգելում եմ նրա հետ հանդիպել, նա մի տոպրակի մեջ լցրեց իրերը, վերցրեց համակարգիչը, ու դուրս եկավ տնից՝ դուռը շխկաց-նելով։ Գնաց սիրելիի մոտ։
Արդեն մի ամիս որդուս հետ չենք խոսում։ Կինս ամեն օր արտասվում է։ Հիմա կասկածում եմ, գուցե սխալ եմ վարվել․․․ Գուցե աղջիկը փոխվել է կամ պարզապես նրան խաբել էին․․․Իսկ դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն։