6 տարի առաջ որդիս շատ լավ աղջկա հետ ծանոթացավ, ամուսնացավ։ Երիտասարդ ընտնաիքի հետ մի տան մեջ էինք ապրում, հարսիս հետ առաջին օրվանից լեզու գտանք, երբեք չենք վիճել։ Հարսանիքից 1 տարի անց ծնվեցին զույգ թոռնիկներս, երկու հրաշք աղջիկ՝ Արիանան և Ալինան։Ամեն ինչ հրաշալի էր, ես ու հարսս երե-խաների խնամքով էինք զբաղվում, որդիս աշխատում։
Մի քանի տարի անց սկսեցի նկատել, որ տղաս շատ է փոխվել, ուշ է տուն գալիս, մտահոգված է, չի խոսում։ Կնոջն առհասարակ ուշադրություն չէր դարձնում։ Փորձեցի հետը խոսել, բայց նա չպատասխանեց ոչ մի հար-ցիս։Այդպես տևեց 4-5 ամիս, ու մի գեղեցիկ օր որդիս ասաց, որ ուրիշ աղջկա է սիրահարվել ու նրանք միասին մեկնում են ՌԴ, որ այնտեղ ապրեն։ Նա նույն օրը հավաքեց իրերը ու գնաց։
Հարսս ու թոռնիկներս մնացին տանը։ Սկզբնական շրջանում ոչինչ չէի ասում, ի վերջո աղջկա կյանքում նման բան է եղել, պիտի ուշքի գա։ Բայց 2-3 ամիս անց ոչինչ չփոխվեց․ հարսս տեղից չէր շարժվում, կարծես այդպես էլ պիտի լիներ։Հնարավոր է, որ ես կոպիտ եմ ու սառնասիրտ, բայց համարում եմ, որ որդուս նախկին կինը չի կարող ապրել իմ տանը։ Բացի այդ, նա ծնողներ ունի, ովքեր այս 6 տարվա ընթացքում մատը մատին չեն տվել, իրենց աղջկա համար ոչինչ չեն արել։
Ինչու՞ պիտի ես մտածեմ, ինչպես կերակրեմ ու հագցնեմ նրանց աղջկան ու մեր ընդհանուր թոռներին, մինչդեռ նրանք հանգիստ ապրում են։Հարսիս կանչեցի ու հանգիստ ասացի, որ 1 ամիս ժամանակ եմ տալիս, որպեսզի նա լուծի իր ապրուստի խնդիրը, խոստացա հետագայում օգնել իմ հնարավորության սահմաններում։Ակնհայտ էր, որ հարսս հիասթափված է, սրտնեղած։
-Բա երեխաների խմբակները, սպորտը․․․
Բայց ես ուզում էի, որ նա մտնի իմ դրության մեջ։Հենց հաջորդ օրը նրանք երեքով հեռացան իմ տնից, գնացին հարսիս հայրական տուն։ Սկզբում նա մի քանի օր չէր պատասխանում զանգերիս, հետո ուղղակի սև ցուցակ գցեց։ Փորձեցի հետը կապվել որդուս միջոցով, բայց այդ սիրահարված հիմարը ասաց, որ միայն ալիմենտ է վը-ճարելու ու էլ ոչ մի առումով իրեն հետաքրքիր չեն երեխաները։
Իսկ ես այնքան եմ կարոտել թոռնիկներիս, առավոտից երեկո շուրթերիս են Արիանայի ու Ալինայի անունները։ Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ, բայց ինձ ուղղվելու հնարավրություն չեն տալիս։