Որդիս 37 տարեկան է, բայց չունի ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք ու այդ ամենի մեղավորը ես եմ․․․Այժմ չեմ կարողանում ինչ
-որ բան փոխել։
Իմ անունը Անահիտ է, 65 տարեկան եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ: Հույս ունեմ, որ այն ձեզ կսովորեցնի չխառնվել
ձեր երեխաների կյանքին:Ես ունեմ դուստր և որդի: Աղջիկս ամուսնացած է, սպասում է իր երկրորդ բալի կին: Իսկ որդուս կյա նքը ոչ
մի կերպ չի դասավ որվում:Ամեն ինչ սկսվեց նրանից,որ որդիս ծանո թացրեց իր ընտրյալի հետ, սակայն նա ինձ առաջին իսկ հայաց-
քից դուր չեկավ:
Այդ կինը որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից,ես փորձում էի որդուս համոզել, որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց
նա ինձ չլսեց:Ամուսնացան,իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի:2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին,այդ ամբողջ ընթացքում
մենք 3 անգամ ենք խոսել հեռախոսով: Իսկ հետո էլ որդիս վերադարձավ տուն. նրանք ամուսնալուծվել էին:
1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ հետ հանդիպել: Արտաքիքնից բարի և հմայիչ աղջիկ էր,բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է:
Ես որդուս կտրուկ ասացի, որ նրանք չպետք է ամուսնանան, քանի որ այդ աղջիկը կքայքայի որդուս ուղեղը:Որոշ ժամանակ անց որ-
դիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խմել…ես մոլորության մեջ եմ: Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց
հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել:
Ես ինքս փչացրեցի որդուս կյանքը…37 տարեկանում նա ոչինչ չունի.ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք…Նրա նախկին կանայք
արդեն վաղուց ամուսնացել են, երեխաներ ունեցել…Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ…