1,5 տարի առաջ որդիս ամուսնացավ հիանալի աղջկա հետ, համենայն դեպս որդիս նրան այդպիսինն էր համա-րում։ Որդիս շատ էր սիրում նրան, և ես չէի էլ կարող մտածել,որ նրանց ամուսնությունը կարող է դժբախտ լինել։
Որդիս մանրակրկտորեն էր պատրաստվում հարսանիքին․ մի քանի ամիս փնտրում էր անթերի մատանի, ռես-տորան, հրավիրատոմսեր։ Ես և աղջկա ծնողները հենց առաջին հանդիպման ժամանակ լեզու գտանք, միմյանց հավանեցինք։
Մի խոսքով, ամեն ինչ ուղղակի հրաշալի էր։Բայց նորաստեղծ ընտանիքում հարսանիքից մի քանի օր անց սկ-սվեցին անվերջ վեճեր։ Ես չգիտեի հստակ պատճառը, նրանք առանձին էին ապրում։ Բայց նրանք չէին կարո-ղանում իրենց զսպել նույնիսկ իմ ներկայութ-յամբ։ Ամեն մանրուք վերածվում էր մեծ սկանդալի։
Սկզբում կարծում էի, որ նրանք ուղղակի փորձում են սովորել միմյանց, ընտելանում են ու հարմարվում։ Բայց հոգեպես շատ ծանր է, երբ վեճեր լինում են ԱՄԵՆ ՕՐ։ Խղճում էի որդուս։ Նա հաճախ էր աշպատանքից հետո գալիս իմ տուն ու լուռ պառկում։ Մնում էր մի քանի ժամ, երբեմն գիշերն էլ տուն չէր գնում։
Ես տեսնում էի, որ նա դժբախտ է։Երբ հարսս հղիացավ, անչափ երջանիկ էի։ Վստահ էի, որ նրանք խելքները կհավաքեն գլուխը ու կդադարեն վի-ճել։ Ես սխալվում էի։ Սխալվում։Երբ որդիս հերթական անգամ եկավ, նստեց խոհանոցում ու սկսեց բարձրա-ձայն արտասվել, ես չդիմացա ու ասացի, որ ավելի լավ կլինի, եթե նրանք ամուսնալուծվեն։
Ասացի, որ երեխայից հրաժարվելու կարիք չի լինի, գուցե այդպես ավելի ճիշտ է։ Ես միշտ ընտանիքը պահպա-նելու կողմնակիցն եմ եղել, բայց այս դեպքում արդեն հնարավոր չէր։Որդիս մի քանի օր մտածեց ասածներիս մասին ու համարեց, որ ես իրավացի եմ։Երբ հարսս եկավ ինձ մոտ ու ասաց, որ ամուսինը առաջարկել է բաժանվել, ես չցանկացա ստել ու խոստովանեցի, որ դա իմ խորհուրդն էր։ Այդ օրը շատ «հաճելի» խոսքեր լսեցի իմ մասին։
Հիմա հարսս իրենց ամուսնալուծության մեջ ինձ է մեղադրում ու ատում, սպառնում է, որ որ թույլ չի տա տեսնել թոռանս․․․