Որդուս ու հարսիս համար բնակարան գնեցինք, բայց ձևակերպեցինք մեր անունով․ Հարսիցս ամեն ինչ կսպասեի, բայց որդիս․․․

Ոչ ոք չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվի կյանքը, և ծնողները փորձում են ամեն ինչ անել՝ երեխանե-րի համար լավ ապագա ապահովելու համար։ Սա հատկապես վերաբերվում է որդիներին, դրա համար էլ ծնող-ներն իրենց ապահովագրելու համար բնակարանը ձևակերպում են իրենց անունով, որպեսզի ամուսնալուծութ-յան դեպքում կինն իրենով չանի տունը։

Իհարկե ճիշտ չէ նախապես տրամադրվել, որ երեխայիդ ընտանեկան կյանքը կարող է անհաջողությամբ ա-վարտվել, բայց ես ու ամուսինս որոշեցինք ամեն ինչի մասին մտածել և հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերը։ Մեր որդու հարսանիքից առաջ մենք բնակարան գնեցինք ու վերանորոգեցինք այն՝ գրեթե ողջ կյանքում կուտա-կած մեր գումարով։

Մեր ապագա հարսին ի սկզբանե շատ էինք հավանել, ուրախությամբ տվեցինք նրանց տան բանալին և երջա-նիկ կյանք մաղթեցինք։ Հարսանիքից կես տարի անց հարսս ուրախացրեց մեզ՝ ասելով, որ շուտով տատիկ-պա-պիկ ենք դառնալու, սակայն կա մի խնդիրը։ Բանն այն էր, որ հարսիս մայրը դստեր վրա բարկանում էր, ասում, որ մի օր նրանց կարող ենք դրսում թողնել, եթե հանկարծ վիճեն մեզ հետ։ Նա ուզում էր, որ տունն իրենց անու-նով դարձնենք։

Ես բացատրեցի հարսիս, որ երբեք նման բան չի լինի, իսկ տունը հետո, միևնույնն է, որդուս է անցնելու։ Մի քա-նի ամիս այդ թեման չշոշափվեց։Մի օր երեկոյան եկան որդիս ու հարսս, ասացին, որ ուզում են տեղափոխվել հարսիս հարազատ քաղաքը, այնտեղ լավ գործնական առաջարկ են ստացել։ Հայտնեցին, որ մեր խնամիները իրենց անունով հիփոթեքային վարկ են վերցրել, տուն գնել։

Որդիս ուզում էր վաճառել մեր նվիրած բնակարանը, որ տա աներոջ պարտքը, որը նա տվել էր որպես կանխա-վճար, ու վճարի տան մնացած գումարը։ Որդիս ասաց, որ արդեն պայմանավորվել են, հենց որ վարկը մարած լինի, նրանք տան անվանափոխություն կանեն։

Վատ կանխազգացում ունեի, բայց նրանք երեխա պիտի ունենային․․․ ինչպես թողնեի դրսում․․․ Մի խոսքով համաձայնվեցինք։Հիմա արդեն մի տարի անցել է, վարկն ամբողջությամբ մարված է, բայց տունը դեռ խնամի-ներիս անունով է, ոչ թե որդուս։ Ու ես այլևս հեռախոսից չեմ լսում որդուս ուրախ ձայնը։ Ինձ թվում է, որ նա շուտով հետ է գալու․․․

Ես ու ամուսինս շատ ենք զղջում, որ այն ժամանակ համաձայնվեինք ու ընկանք այդ խարդախների ծուղակը։ Ավելի լավ էր վիճեինք նրանց հետ, քան թե այսպես կորցնեինք մեր ողջ կյանքոմ վաստակած գումարը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS