Որդիս արդեն մոտ 5 տարի ամուսնացած է։ Մինչ վերջերս ես ու հարսս հրաշալի հարաբերություններ ունեինք։ Չեմ ասի, որ շատ մտերիմ ու ջերմ, բայց ոչ մի լարվածություն, բացասական ոչինչ չկար։ Պարզապես մենք մար-զից ենք, և որդիս ամուսնանալուց մի քանի ամիս հետո տեղափոխվեց Երևան, ստացվեց, որ միմյանցից գրեթե 100կմ հեռու ենք ապրում։
Հետևաբար ամսական 1 անգամ հանդիպելը արդեն ուրախանալու առիթ է։ Հիմնականում ես էի գնում նրանց տուն՝ տոներին, հարսիս, որդուս, թոռներիս ծննդյան օրերին, բայց միշտ գիշերում էի և հաջորդ օրը տուն վերա-դառնում։
Մի քանի օր առաջ աշխատավայրում մեզ ասացին, որ նրանք, ովքեր չեն ուզում կրճատվել, պիտի վերապատ-րաստում անցնեն Երևանում։ Դասընթացների կուրսը տևում է 1 ամիս։ Ես էլ ուրախ-ուրախ եկա տուն, զան-գեցի երեխաներին, որ հարցնեմ, արդյո՞ք կարող եմ իրենց տանը մնալ 1 ամիս։ Ես կասկած չունեի, որ նրանք կհամաձայնվեն, բայց դե չէի էլ կարող ուղղակի տեղյակ պահել, պիտի պարտադիր հարցնեի։
Սակայն հարսիս պատասխանը կարծես եռման ջուր լիներ ինձ համար։ Նա հայտնեց, որ առանց այն էլ իրենց տունը փոքր է, ա-ռաջարկեց, որ մի քանի աշխատողներով 1 ամսով տուն վարձենք, նույնիսկ խոստացան օգնել բնակարան գտնել։Ես սա այն դեպքում, որ ես այն սկեսուրներից չեմ,ովքեր սիրում են քիթը մտցնել որդու ընտա-նեկան գործերի մեջ, երբեք չեմ խառնվել, ավելորդ հարցեր չեմ տվել, հարսիս իմ խրատներով չեմ հոգնեցրել․․․
Հիմա ինձ շատ վատ եմ զգում, շատ տհաճ էր։ Հետաքրքիր է, եթե հարսիս մայրը խնդրեր մնալ, նա էլի կմերժե՞ր։
Երևի նրանք արդեն մոռացել են, որ բնակարանի արժեքի 30 տոկոսը ժամանակին ես էի տվել, որ կանխավճարը տան, կարողանան հիփոթեքով գնել այն։Մոռացել են, որ երբ հարսս 2 անգամ գնաց դեկրետ,ես էի 3-4 տարի շա-րունակ ամսական վճարի կեսը տալիս, իսկ հիմա նույնիսկ 1 ամիս չեմ կարող մնալ այդ տանը։
Որդուս դիրքը ինձ վերջնականապես հանեց հունից․ նա ուղղակի ուսերն է թափահարում, այսինքն ոչինչ չի կա-րող անել։