Որդու նամակը կարդալուց հետո, հայրը քիչ էր մնացել կորցներ ինքնագիտակցությունը

Այս նյութը տարածվել է ամբողջ համացանցում: Ոչ ոք չգիտի, արդյոք իրականում այն եղե՞լ է, թե՞ ժամանակակից առասպել է, բայց, այնուամենայնիվ, օգտակար կլինի, որ այն կարդան և՛ ծնողները, և՛ երեխաները:

Եվ այսպես, հայրն առավոտյան պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ տղայի սենյակի կողքով անցնելիս ինչ-որ արօրինակ բան զգաց: Ինչ-որ բան այն չէր:

Երբ նա բացեց դուռը՝ կասկածները հաստատվեցին: Նախ, տղան ոչ մի տեղ չկար: Երկրորդ՝ ամենուրեք հավաք էր. Ոչ մի աղբ և ոչ մի թափթփված հագուստ: Նույնիսկ անկողինն էր հավաքած, իսկ վրան նամակ էր դրված:

Ոչ հավաք վիճակը, ոչ նամակը բնորոշ չէին որդուն, այդ պատճառով հայրը շատ անհանգստացած էր: Ահա թե ինչ էր գրված նամակում.

«Թանկագին հայրիկ, Քեզ գրում եմ մեծ ափսոսանքով և ամոթով: Ես փախել եմ իմ սիրած աղջկա հետ, քանի որ մենք ուրիշ ելք չունեինք քո և մայրիկի սարքած տեսարաններից խուսափելու համար: Դուք միևնույնն է չէիք ընդունի Սթեյսիին:

Ես նրան շատ եմ սիրում իր ամբողջ պիրսինգներով, դաջվածքներով և կաշվե հագուստով: Այո, նա բավական մեծ է ինձանից…

Բայց հարցը միայն կրքի մեջ չէ: Սթեյսին հղի է: Նա ասում է, որ մենք երջանիկ կլինենք. Նա անտառում խրճիթ ունի, որտեղ էլ մենք կապրենք: Նա կիսում է ինձ հետ իմ շատ երեխաներ ունենալու երազանքը: Սթեյսին բացել է իմ աչքերը, ես հասկացել եմ, որ մարիխուանան լավ բան է:

Մենք կաճեցնենք այն մեզ և մեր հարևանների համար: Այստեղ մենք շատ ուրախ ենք: Ժամանակի ընթացքում կհայտնվի ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց, և այդ ժամանակ Սթեյսին իրեն ավելի լավ կզգա, քան հիմա: Խեղճն այնպես է տառապում:

Մի անհանգստացիր հայրիկ, ես արդեն 15 տարեկան եմ, և կարող եմ ինքս իմ մասին հոգ տանել: Մի օր մենք կայցելենք քեզ ու մայրիկին, և դուք կտեսնեք ձեր թոռնիկներին: Սիրով՝ Ջոշ»:

Հայրը հազիվ էր կարողանում կանգնել ոտքերի վրա, երբ նկատեց, որ նամակը չի վերջացել. «Հ.Գ. Այն ինչ դու կարդացիր ճիշտ չէ: Ես ընկերոջս տանն եմ: Բանը նրանում է, որ խոհանոցում իմ գնահատականների թերթիկն է, և այն ձեզ չի գոհացնի: Ես ուղղակի ուզում էի քեզ հիշեցնել, որ կյանքում կան ավելի վատ բաներ, քան ձախողված քննությունները:

Զանգիր, երբ ես կարողանամ տուն վերադառնալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/42409

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS