1.<<Ես սիրում եմ քեզ >>:
Սա աշխարհում ամենատարածված արտահայտություններից մեկն է: Ինչու՞ ենք մենք սիրում արտասանել և միևնույն ժամանակ լսել` «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը : Հաճախ սա մի արտահայտություն է, որն արտահայտվում է նախքան հարաբերությունների հաջորդ քայլը կատարելը:
Ահա հաջորդ վեց արտահայտությունները, որոնք համարում են կարևոր և հնարավոր է ավելի կարևոր, քան «ես սիրում եմ քեզ» -ը: Արտահայտություններ, որոնք, կարծում եմ, բոլորս պետք է լսենք նրանցից, ում հետ մոտ ենք:
- «Ես ներում եմ քեզ»
Ես ներում եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես կամ անում ես, ինչը կարող է ինձ ցավ պատճառել: Ես ներում եմ քեզ ամեն ինչ: Հիմնական բանը այն է, որ դուք ինքներդ ձեզ կներեք այն ամենը, ինչ ներում եք…
- «Ես ուզում եմ իմ ժամանակը նվիրել քեզ»:
Ես անձնազոհ կլինեմ քեզ համար: Ես մինչ ուշ ժամ կլինեմ քեզ հետ:
- «Ես հարգում եմ քեզ»:
Ես հարգում եմ Ձեզ, նրա համար, թե դուք ո՞վ եք: Ես հարգում եմ, թե ինչպե՞ ս եք հաջողության հասնում և երբ ձախողվում եք … ես միշտ հարգելու եմ Ձեզ:
- «Ես քեզ կաջակցեմ»:
Ես կաջակցեմ քո հույսերին և երազանքներին: Ես պատրաստ եմ կիսել քո բոլոր ծրագրերը և պարզել, թե ինչպե՞ ս օգնել դրանք իրականացնել: Ես քեզ թույլ չեմ տա ընկնել, քանի որ միշտ հենարան կլինեմ:
- «Ես քեզ կպաշտպանեմ»
Ես կպաշտպանեմ քեզ անախորժություններից: Ես կպաշտպանեմ քո սիրտը ցավից: Եվ ամենակարևորը, ես քեզ կպաշտպանեմ քո հիմարությունից:
- «Ես նվիրված եմ քեզ»:
Ես քեզ չեմ թողնի: Ես այստեղ եմ քեզ համար, ես քոնն եմ լինելու միշտ: Դու’ իմ կյանքն ես, դու’ իմ տիեզերքն ես:Ոմանք կարող են պնդել, որ եթե ինչ-որ մեկին սիրում ես, ապա այս բոլոր արտահայտությունները մասն են կազմում այդ սիրո: Նա, ով սիրում է ձեզ, ինքնաբերաբար զոհաբերում է իրեն ձեզ համար:
Եթե իսկական սերը լիներ այն ամենը, ինչ մեզ պետք է, սիրելն այդքան էլ դժվար չէր լինի, և մարդիկ այդքան հեշտությամբ չէին բաժանվի:Լավ է լինել այն մարդու կողքին, ով սիրում է քեզ, հոգ է տանում, ում կողքին ապահով ես զգում…նրա կողքին, ով քեզ կտա ավելին, քան `«ես սիրում եմ քեզ» արտահայտությունը:
Կարող եք գտնել շատ էժան ավիատոմսեր ամենաէժան ավիատոմսերի կայքում