Հորոսկոպի ամենա դաժան ու բարդ բաղտ ունեցող նշանները.
5-րդ տեղ՝
Խոյ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց հակաճառում են: Նրանք ունակ չեն ընդունելու իրենց սխալը և մշտապես ջանում են ապացուցել, որ ճիշտ են: Նրանք հաճախ աննշան խնդիրներն ուռճացնում են և չեն նկատում հեշտ և ակնհայտ լուծումները:
Այս նշանի ներկայացուցիչները հենց իրենք են ամենից շատ տուժում իրենց սկզբունքայնությունից և ծայրահեղականությունից:
4-րդ տեղ՝
Խեցգետին Խեցգետիններին երջանիկ լինել խանգարում է իրենց՝ չափից դուրս շատ զգուշավորությունը և անիմաստ երազկոտությունը: Այս նշանի ներկայացուցիչները բազում դրական հատկանիշներ ունեն, սակայն ունակ չեն դրանք գործի դնել հաջողությունների հասնելու համար:
Ինչ-որ բանի հասնելու համար Խեցգետինները պետք է դուրս գան սեփական կաղապարից և մի փոքր համարձակ լինեն:
3-րդ տեղ՝
Կարիճ Կարիճներն իրենք են կառուցում իրենց կյանքը: Նրանք հեշտ ուղիներ չեն փնտրում, քանի որ կարծում են, որ երջանկությանը դժվարությամբ են հասնում: Նրանք շատ կանգուն են ցանկացած դժվարությունների հանդեպ:
Նրանց գլխավոր խնդիրը անհանդուրժողականությունն ու հարմարվելու և զիջելու անկարողությունն են:
2-րդ տեղ՝
Կշեռք Կշեռքները չափից դուրս շատ են կախված հասարակության կարծիքից: Նրանք ամեն բան կանեն գովասանքի, հիացմունքի արժանանալու համար, ուստի և չեն կարողանում իրականացնել այն ամենը, ինչն իսկապես ցանկանում են:
Նրանց ողջ էներգիան վատնվում է մարդկանց դուր գալու ցանկության վրա: Հաջողության հասնել նրանց խանգարում է տատանողականությունն ու անհամարձակությունը:
1-ին տեղ՝
Ձկներ Ձկները ծայրահեղություններից ծայրահեղություն են ընկնում: Մե՛կ նրանք մելանխոլիայի մեջ են ընկնում, մե՛կ ակտիվ կյանք վարում: Նրանք շարունակ պայքարում են և կարծում են, որ որքան ավելի շատ տան, այնքան ավելի շատ կստանան:
Ձկներն իրենք իրենց տանջում և քամում են: Այդ իրավիճակից դուրս գալու համար նրանք պետք է սկսեն ականջ դնել սեփական «ես»-ին և դրա ցանկություններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/46862