Որոշել եմ՝ ծնողներիս չեմ հրավիրելու հարսանիքիս․ Նրանք աղքատ մարդիկ են, ինձ ամոթով կթողնեն կնոջս հարազատների դեմ․․․

Որոշել եմ՝ ծնողներիս չեմ հրավիրելու հարսանիքիս․ Նրանք աղքատ մարդիկ են, ինձ ամոթով կթողնեն կնոջս հարազատների դեմ․․․
Սեփական ջանքերիս շնորհիվ կարողացել եմ հասնել որոշակի բարձրունքների և այժմ կարող եմ ինձ թույլ այն ամենը, ինչ ցանկա-
նում եմ։

Այո, դրա համար շատ եմ սովորել և աշխատել, բայց հիմա վստահ եմ, որ հետո էլ ավելի լավ է լինելու։Սակայն լիարժեք ինքնավստա-
հություն ունենալու հարցում ինձ խանգարում են աղքատ ծնողներս։ Նրանք ամբողջ կյանքում չեն կարողացել մի կոպեկ ավել աշխա-
տել։ Նույնիսկ ամենահին սովետական մեքենա գնելու համար գումար չեն կարողացել հավաքել։

Մի՞թե հնարավոր չէր նպատակ դնել և հասնել դրան։Այժմ ես քաղաքում եմ ապրում,ունեմ ընկերուհի։ Ծնողներիս խնդրել եմ՝ առանց
զգուշացնելու չգալ իմ տուն։ Խոստացել եմ ինքս նրանց այցելել, սակայն չի ստացվում այնքան հաճախ, որքան կցանկանայինք։ Բայց
եթե անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում գյուղ գնալ։Ծնողներս սկզբում նեղացան, բայց հետո հասկացան, որ պետք չէ խառնվել միակ որդու
կյանքին։

Շնորհակալ եմ նրանց ինձ՝ հասկանալու համար։Գուցե քննադատեք ինձ, բայց ես այլ կարծիքի եմ․ մեր ժամանակներում չի կարելի
լինել զգացմունքային և անհամարձակ։ Եթե ուզում ես ապրել մի աշխարհում, որտեղ կա գումար, պատրաստ եղիր զոհերի։ Հարգելի
ծնողներ, եթե չեք կարող գումար վաստակել, մի խանգարեք ձեր երեխաներին, թույլ տվեք, որ նրանք անեն դա։Անցյալ շաբաթ որոշե-
ցինք մեր հարսանիքի կոնկրետ օրը։

Հարսնացուս տարվել է նախապատրաստական աշխատանքներով։ Ապագա կինս ասաց, որ իր հայրը հրավիրել է քաղաքի ազդցեիկ
մարդկանցից շատերին, դրա համար էլ կողմնակի մարդիկ չպետք է լինեն։ Այսօր վերջնակա նապես որոշեցի, որ իմ բարեկամները
ներկա չեն գտնվելու հարսանիքիս։Միայն թե չգիտեմ,թե ինչպես բացատրեմ սա հարսնացուիս և նրա հարազատներին․ ճշմարտութ-
յունն ասել չեմ ուզում, բայց և չեմ էլ ուզում խայտառակ լինել ծնողներիս պատճառով։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS