Որոշել եմ լքել ամուսնուս…սակայն կա մի հանգամանք, որն ինձ հանգիստ չի տալիս

Ես շատ շուտ եմ ամուսնացել և շատ ուշ էլ գիտակցել իմ սխալը: 18 տարեկանում ինձ թվում էր, որ նա իմ ամ-բողջ կյանքի սերն է:Մի տարի անց սկսեցին անհիմն վեճեր: Մենք միմյանցից հենց այնպես նեղանում էինք, մեզ միասին ուղղակի հարմար չէր: ՀԵնց այդ ժամանակ կարող էինք համերաշխ բաժանվել, սակայն ես իմացա, որ հղի եմ:

Որդուս ծնվելուց հետո ամեն ինչ ավելի վատացավ: Փոխըմբռնումը լիովին ահետացավ: Ես շատ էի հոգնում, մշ-տապես քնելու կարիք ունեի, այդ պատճառով էլ լավ տրամադրության մասին մոռացել էի: Ժամանակի հետ վե-րածվեցի տնային ուրվականի, իսկ ամուսինս ինձ բոլորովին չէր օգնում: Իսկ շուտով սկսեց դավաճանել:

Մենք մի քանի օրով բաժանվում էինք, հետո միանում: Ես շատ վաղուց ինքս ինձ եդվել էի, որ երեխաս ունենալու է և հայր , և մայր, այդ պատճառով էլ փորձում էի ամեն գնով փրկել մեր ամուսնությունը:Երբ որդիս գնաց ման-կապարտեզ, ինձ համար ամեն ինչ հեշտացավ: Ինձ կարողացա կարգի բերել, գեղեցկանալ: Ամուսինս նույնիսկ սկսել էր ինձ խանդել, չնայած, որ դրա համար առիթ չէի տալիս:

Սակայն մենք հիմա ոչ թե միասին ենք ապրում, այլ համատեղ: Մեր միջև սեր չկա, դա ավելի նման է սովորութ-յան: Ուզում եմ հեռանալ նրանից, բայց խնդիրն այն է, որ որդիս նրան պաշտում է: Չգիտեմ, թե ինչպես պիտի ասեմ տղայիս, որ հայրն այլևս մեզ հետ չի ապրելու…

Դեռ շարունակում եմ ինձ զոհաբերել հանուն որդուս երջանկության, բայց այնքան էլ վստահ չէմ, որ ճիշտ եմ վարվում:

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS