Երբ մայրս ծանոթացավ ապագա ամուսնուս հետ, նրա մոտ տեկտոնիկ տեղաշարժ գրանցվեց։ Պարզվում է, որ կան տղամարդիկ, ովքեր ասում են․ մենք, այլ ոչ թե ես տուն եմ գնել, մենք, այլ ոչ թե դու պիտի մաքրես տունը, մեր, այլ ոչ թե քո լվացարանի մեջ շատ կեղտոտ ափսեներ կան։
Ապագա սկեսուրիս հետ հանդիպումն էլ մորս համար պակաս ցնցում չէր։Երբ մայրս քիչ էր մնում համբուրեր այդ կնոջ ձեռքերը՝ շնորհակալություն հայտնելու համար, որ իր «անբան աղջիկը վերջապես տուն ու ընտանիք կունենա», սկեսուրս խնդրեց անգլերենից թարգմանել մորս համար․
—Ախ, որքան է բերել որդուս բախտը, նա կարծես վիճակահանությամբ շահած լինի ձեր դստերը․ խելացի ու այսքան գեղեցիկ։
Մայրս փորձում էր ավելի շատ օդ շնչել, որ կարողանա կանգնել ոտքի վրա։
—Ի՞նչ եղավ մայրիկիդ,-անհանգստացավ սկեսուրս։
—Ինձ համար ուղղակի անսովոր է սկեսուրից հարսի մասին նման խոսքեր լսելը,- քթի տակ ասաց մայրս՝ դեռ շոկի մեջ գտնվելով։
Երբ շատ տարիներ առաջ հայրս մորս տարել էր իրենց տուն՝ տատիկիս հետ ծանոթացնելու, նա առաջին պա-հից բախվել էր սկեուրի կողմից վատ ու դաժան վերաբերմունքի հետ, ու այդպես էլ ապրել էր ողջ կյանքում։ Մայ-րս էր տատիկիս խնամել կյանքի վերջին տարիներին,երբ նա անկողնային հիվանդ էր, սակայն սկեսուրն այդպես էլ հարսին շնորհակալություն չէր հայտնել, ոչ մի անգամ։
Մայրս ողջ կյանքում համոզված է եղել, որ բոլորի մոտ այդպես է, և նա կրկնում էր, որ աղջիկ երեխային պետք չէ ասել, որ նա գեղեցիկ է, թե չէ կարող է անբարոյական մեծանալ․․․Հետագայում երկար տարիներ պահանջվեցին, որ ես կարողանամ փոխել ընտանեկան սցենարը։
Ինձ համար էլ էր բարդ, քանի որ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ բոլորն ապրել են՝ համոզված լինելով, որ այդ աբսուրդային մտքերը համապատասխանում են իրականությանը։Ես դստերս այլ կերպ եմ դաստիրակում, ու զուգահեռ դաստիրակում եմ նաև ինձ։ Փորձում եմ գլխիցս հանել այն համոզմունքները, որ կնոջ արժեքը չափ-վում է նրանով, թե նա օրական քանի տեսակի ճաշ կարող է եփել, թե ամռանը քանի տեսակի փակոց ու չիր է պատրատել, կամ քանի վերմակ ու ներքնակ է լվացել։
Ես աղջկաս նոր ստարտ եմ տվել, և երևի դա լավագույն բանն է, որ կարող էի անել նրա համար։ Սիրել ու կրկ-նել, որ նա սիրված է։Պանդեմիայի պատճառով վաղուց չեմ տեսել սկեսուրիս՝ Ջերրի մայրիկիս։ Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք, նա ինձ մոտեցավ անվասայլակով, ես կքանստեցի նրա առաջ, նա համբուրեց այտս ու ականջիս շշնջաց․
—Շնորհակալ եմ որդուս հանդեպ քո սիրո համար։