Որոշեցի խոսել սկեսուրս հետ ու պատմել, որ տեղյակ եմ ամուսնուս դավաճանության մասին․․․Մտքովս անգամ չէր անցնի, որ այդ-
պես կարձագանքի։Երբեք չէի մտածի, որ կարող եմ այս կերպ պատմել կյանքիս մասին, առավել ևս խոսել այսքան անձնական թեմա-
յի շուրջ:Ես արդեն 4 տարի ամուսնացած եմ: Ի սկզբանե սկեսուրիցս առանձին ենք ապրել: Ամուսինս ուղղակի անթերի էր:
Ես չէի հավատում,որ նման տղամարդու եմ հադիպել:Նա ինքը վերանորոգեց մեր տունը. ցերեկն աշխատում էր, իսկ երեկոյան պաս-
տառներ փակցնում և սալիկապատում սանհանգույցը: Նա ինձ երբեմն նույնիսկ երես էր տալիս՝ առավոտյան նախաճաշ պատրաս-
տելով:Բախտս բերել էր նաև սկեսուրիս հարցում:

Մեզ շատ էր օգնում, չէր խառնվում մեր անձնական գործերին: Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց:Ես ունեցա առաջնեկիս: Կարծում
էի, որ սա է իրական երջանկությունը: Ծննդաբերությունիցս հետո ամուսինս փոխվեց, կարծես ուրիշ մարդ լիներ: Նա դյուրագրգիռ
և պարփակված էր դարձել:Իսկ ավելի ուշ իմացա դրա պատճառը.զբոսնում էի այգում որդուս հետ,երբ հանկարծ տեսա ամուսնուս…
մի կնոջ հետ գրկախառնված:
Դա ինձ համար սարսափելի մեծ ցավ էր…Այդ օրը նրան ոչինչ չասացի: Առավոտյան գնացի սկեսուրիս տուն, կարծում էի ինձ կօգնի,
կխոսի որդու հետ, նրան խրատներ կտա…Սկեսուրս բացեց դուռը,տեսավ,որ արցունքոտ աչքերով եմ և հուզված:Ներս կանչեց, ջուր
տվեց և նստեցրեց ինձ: Երբ մի քիչ հանգստացա, պատմեցի նախորդ օրվա տեսածս:

Ի զարմանս ինձ՝ սկեսուրս շատ հանգիստ և սառը տոնով ասաց, որ պիտի համակերպվեմ, այսօր շատ կանայք են ապրում նման ա-
մուսինների հետ և չեն բողոքում: Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Նաև հավելեց, որ եթե չեմ ուզում, որ որդիս առանց հոր մեծա-
նա, պիտի լռեմ:
Խնդրում եմ, դուք ինձ օգնեք մի խորհուրդով…հիմա իսկապես մոլորվել եմ…
