Որովայնը բավական մեծ տարածք է և որովայնի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Այդ ցավերի առաջացման պատճառները պարզելու և ճիշտ բուժում նշանակելու համար՝ հարկավոր է առաջին հերթին հստակ հասկանալ, թե որովայնի որ հատվածն է ցավում:
Փորացավերն ամենատարածված գանգատներից են: Այս խնդիրը հանդիպում է մարդկանց 90%-ի մոտ: Երբեմն վախեցնում է դրանց ինտենսիվությունը, իսկ երբեմն էլ՝ տևողությունը, սակայն ամեն դեպքում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նման ախտանշաններին:
Եթե որովայնի հատվածի ցավերը շարունակվում են ավելի քան երկու շաբաթ, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկի՝ հետագա բարդացումներից խուսափելու համար:
Որովայնը կրծքի և աճուկային հատվածի միջև եղած հատվածն է: Ստորև բերված պատկերը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել, թե որովայնի որ հատվածի ցավը ինչ խնդրով է պայմանավորված:
1. Լեղապարկի քարեր, ստամոքսի խոցային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
2. Ստամոքսի խոցային հիվանդություն, այրոց, մարսողության խանգարում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, լեղապարկի քարեր, մակորովայնային ճողվածք:
3. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, լեղուղիների խցանում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
4. Երիկամների քարեր, միզուղիների բորբոքում, փորկապություն, գոտկատեղի ճողվածք, միջողային սկավառակների ճողվածք:
5. Կույր աղիքի բորբոքման վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսի խոցային հիվանդություն, աղիների բորբոքային հիվանդություններ, բարակ աղիքի բորբոքում, Քրոնի հիվանդություն, պորտալարային ճողվածք:
6. Երիկամների քարեր, դիվերտիկուլյոզ, փորկապություն, աղիների բորբոքային հիվանդություն:
7. Կույր աղիքի բորբոքում, փորկապություն, կոնքի ցավեր (կարող են պայմանավորված լինել գինեկոլոգիական խնդիրներով), աճուկային հատվածի ցավեր (աճուկային ճողվածք):
8. Միզուղիների խնդիրներ, կույր աղիքի բորբոքում, աղիների բորբոքային հիվանդություն, կոնքի ցավեր (գինեկոլագիական խնդիրներ, դիվերտիկուլյոզ):
9. Դիվերտիկուլյոզ, կոնքի ցավեր (գինեկոլոգիական խնդիրներ), աճուկային հատվածի ցավեր (աճուկային ճողվածք):
Նյութի աղբյուրը՝ ognov.ru