Յուրաքանչյուր մայր ցանկանում է,որ երեխան առողջ լինի և քիչ հիվանդանա:Բայց ինչպես երեխային պաշտպանել միկրոբներից, վիրուսներից,տարբեր ինֆեկցիաներից,երբ նա գնում է դպրոց կամ մանկապարտեզ:
Բժիշկ Կամարովսկին առաջարկում է 10 ոսկե կանոն այս խնդրի լուծման համար:
1.Երեխան պետք է հնարավորին չափ շատ լինի մաքուր օդին.
Արգելեք երեխաներին հեռուստացույցից,համակարգչից օգտվել:Դրա փոխարեն նրա հետ պետք է զբոսնել,թողնել խաղա տարբեր մանկական խաղեր,վազի,թռչի:Նման դեպքում պետք է ուշադրություն դարձնել հագուստին,որպեսզի երեխայի համար հարմարավետ լինի, և նա չքրտնի:
2.Երեխայի լավագույն հանգիստը քաղաքից դուրս գնալն է.
Եթե Դուք ունեք ամառանոց կամ գյուղում բարեկամներ,ապա Ձեր բախտը բերել է:Ոչինչ չի կարող ավելի օգտակար լինել իմունային համակարգի համար,քան մաքուր օդը,թարմ միրգն ու բանջարեղենը,թարմ կաթը,ոտաբոբիկ քայլելը և գետակում լողալը: Տարեք երեխաներին լիճ կամ սար,այլ ոչ մարդաշատ հանգստյան վայրեր:
3.Մի չարաշահեք ախտահանումը.
Նման պայմաններում մեծացած երեխան վիրուսների և միկրոբների համար համեղ պատառ է:Փոշու և կեղտի փոքր քանակությունը կոփում է երեխայի իմունային համակարգը:Այպես,եթե երեխան զբոսանքի ժամանակ խնձորը գցում է գետնին,անաձեռոցիկով մաքրեք այն և տվեք թող ուտի:Վախենալու ոչինչ չկա:
4.Մի տարվեք դեղատնային վիտամիններով.
Նույնսիկ ամենալավ վիտամիները քիմիական ծագում ունեն:Օգտակար նյութերը երեխան պետք է ստանա բնական ճանապարհով. մրգերի,բանջարեղենների,կաթնամթերքի և մյուս մթերքների միջոցով:
5.Երբեք մի ստիպեք երեխային ուտել.
Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ճաշից,ապա մեղավորը մայրն է:Ուղարկեք նրան մաքուր օդին հեծանիվ քշելու,էներգիա ծախսելու և նա կվերադառնա տուն մեծ ախորժակով:
6.Մի տվեք երեխային չափազանց շատ քաղցր.
Արագ ածխաջրերը խանգարում են նորմալ նյութափոխանակությանը և նպաստում ճարպակալմանը:Անհրաժեշտ է չափավորել շոկոլադը,կոնֆետները և կոկա-կոլան:Դրա փոխարեն գնեք երեխաների համար խնձոր,բանան,խաղող,այլ մրգեր և հատապտուղներ:
7.Հետևեք երեխաների աղեստամոքսային համակարգի բնականոն աշխատանքին.
Մշտական փորլուծություններն ու փորկապությունները թուլացնում են երեխայի իմունային համակարգը:Այդ է պատճառը,որ երեխայի աղիքները պետք է աշխատեն ժամացույցի նման:Դրանում Ձեզ կօգնեն այն մթերքները,որոնք ունեն բջջանյութի մեծ քանակություն՝ շիլաներ,բանջարեղեն:Անհրաժեշտ է,որ երեխան ստանա հեղուկի նորմալ քանակություն և չսնվի միայն չոր ուտելիքներով:
8.Սենյակում պահնպանեք նորմալ ջերմաստիճանային ռեժիմ.
Մանկական սենյակի նորմալ ջերմաստիճանը 50 աստիճան է 50% օդի խոնավության դեպքում:Պարբերաբար մանկական սենյակը մաքրեք խոնավ շորով և քնելուց առաջ անպայման օդափոխեք:Երեխայի սենյակից հանեք բոլոր տեսակի գորգերը,փափուկ կահույքը և ծանր վարագույրները:Դրանք շատ հաճախ ալերգիայի պատճառ են դառնում:
9.Մի վախեցեք մանկական հիվանդություններից.
Շատ ծնողներ վախենում են,երբ երեխան մանկապարտեզում քութեշ կամ կարմրուկ է հիվանդանում:Եթե երեխան չհիվանդանա փոքր տարիքում,հետագայում բարդությունների հավանականությունը մեծ է:Այնպես որ մանկական հիվանդությունները ավելի լավ է տանել փոքր տարիքում:
10.Երեխային նախապատրատեք մանկապարտեզին.
Դեռ մեկ տարի շուտ պետք է երեխային սովորեցնել մանկապարտեզի ռեժիմին:Չի կարելի սահմանափակել երեխայի շբումը այլ երեխաների հետ:Ավելի հաճախ թողեք երեխաներին իրենց տատիկների և պապիկների հետ:Այդ դեպքում նա ավելի շուտ կսովորի մանկապարտեզին:Այսպես կարելի է խուսափել սթրեսից,որը նույնպես հիվանդությունների պատճառ է դառնում:
Այս հասարակ կանոններին պետք է հետևեն բոլոր ծնողները: Հավատացնում ենք,որ երեխաները էլ ավելի առողջ կդառնան:
Նյութը հրապարակման պատրաստեց Newsmedia24.ru-ն