Որպես կանոն բոլորը գանգատվում են հարսներից, բայց․․․Ցանկանում եմ պատմել իմ գլխի եկածը

Կյանքումս այնքան շատ են եղել իրադարձություններ, որ դժվարանում եմ սկսել իմ պատմությունը։ Ամեն ինչ լավ էր, մի որդի ունենք, երբ ամուսնացավ, ես ու ամուսինս որոշեցինք երիտասարդներին ուրախացնել ու բնակա-րան նվիրեցինք, որ նրանք առանձին ապրեն։ Հարսիկս շատ լավ աղջիկ է՝ գեղեցիկ, հմայիչ, կրթված․ աշխա-տող, բարի ու շատ է սիրում որդուս։

Ես վստահ էի, որ ճիշտ որոշում ենք կայացրել, հանուն ինչի՝ եթե ոչ որդուս երջանկության ենք աշատել ողջ կյանքում ու այդքան գումար կուտակել։Եվ մենք էինք որդուս տուն հաճախ հյուր գնում, և նրանք էին գալիս, ամեն ինչ հրաշալի էր, մինչև որ չսկսվեց մեր ամենամեծ խնդիրը։

Ամուսիսն սկսեց գանգատվել քրոնիկ հոգնածությունից, սրտխառնոցից և գլխապտույտներից։ Առավոտյան լավ էր լինում, երեկոյան՝ արդեն ուժասպառ։ Կրկնում էր, որ աշխատավայրում է հոգնում, ու ես չէի կարողանում նրան համոզել, որ հետազոտվի։

Բայց եկավ մի օր, որ նա ուղղակի չկարողացավ վեր կենալ անկողնուց։ Արդյունքում նրա մոտ ախտորոշվեց քաղցկեղ։ Անհրաշետ էր շատ թանկարժեք բուժում արտերկրում, իսկ մենք գումար չունեինք։Առաջին բանը,որ անցավ մտքովս, մեր տունը վաճառելն էր, բայց հետո մտածեցի, թե ինչպես ու որտեղ եմ խնամելու ամուսնուս բուժումը ստանալուց հետո։ Ճարահատյալ զանգեցի որդուս ու ամոթս խեղդելով՝ ասացի, որ իրենց բնակարանը պիտի վաճառենք։

Գիտեք, այդ պահին միայն ամուսնուս մասին էի մտածում, չէի կարող որդուս ու հարսիս նեղանալը իմ սիրելի մարդու կյանքից վեր դասել։ Եվ գիտեք ինչ, և տղաս, և կինը ուրախացան, որ բուժելու հույս կա և համաձայն-վեցին հրաժարվել բնակարանից։Բարեբախտաբար, բժիշկներն ամուսնուս փրկեցին, մենք վերադարձանք։ Մնացած գումարը տվեցի որդուս, և նրանք կարողացան հիփոթեքով բնակարան գնել։

Հիմա նա փոխել է աշխատանքը, ավելի շատ է վաստակում,և նույնիսկ գումարով օգնում է մեզ՝ ամուս-նուս վերականգման համար։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS