Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորիում՝ Փարիզից ոչ շատ հեռու, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ազնավուրն ինքն է այդպես ցանկացել ու մի քանի անգամ ասել է այդ մասին: Հենց Մոնֆոր Լամորիում է գտնվում Ազնավուրի տներից մեկը, որտեղ նա ամենից շատ էր ժամանակ անցկացնում ընտանիքի հետ:
Հուղարկավորման օրը դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ այդ օրը Հայաստանում սուգ կլինի: