Ձեզ ենք ներկայացնում իդեալական քաշի չափորոշիչները կանանց համար՝ կախված նրանց հասակից ու մարմնի հարաբերակցությունից։
Մարմնի կոնստիտուցիայի՝ կառուցվածքի երեք տիպ կա.
1) Հիպերսթենիկ
Այսպիսի մարդկանց մոտ ձեռքերը, ոտքերը և պարանոցը հարաբերականորեն կարճ են, իսկ ուսերը՝ լայն։
2) Նորմասթենիկ
Սովորական մարդ՝ նյութափոխանակության միջին արագությամբ, որի վերջույթների համամասնությունը բալանսավորված է։
3) Ասթենիկ
Նյութափոխանակության բարձր արագություն ունեցող մարդիկ, ովքեր նեղ ուսեր ունեն և երկար վերջույթներ։
Ինչպե՞ս պարզել, թե կոնկրետ որ տիպին եք պատկանում Դուք
- Ցուցամատով և բութ մատով փորձեք օղակել Ձեր դաստակն այն մասում, որտեղ ոսկրային ելուստ է զգացվում։
- Եթե Դուք դա չեք կարողանում անել, և Ձեր մատները չեն միանում իրար, ապա Դուք հիպերսթենիկ եք։
- Եթե Դուք դա կարողանում եք անել, բայց դժվարությամբ, ապա Դուք նորմասթենիկ եք։
- Եթե Դուք դա անում եք հեշտությամբ, ապա Դուք ասթենիկ եք։