Ուզբեկական փլավի համեղ բաղադրատոմս.
Բաղադրիչներ
Ուզբեկական փլավի բաղադրատոմս՝ հավի մսով. խոսքեր չկան նկարագրելու, թե որքան համեղ է ստացվում
1 Հավի կրծքամիս – 500 գ
2 Բրինձ – 500 գ
3 Սոխ – 300 գ
4 Գազար – 500 գ
5 Սխտոր – 2 հատ
6 Փլավի համեմունք – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Լվանալ և կտրատել հավի կրծքամիսը: Կաթսայի մեջ 1 սմ բուսայուղ լցնել:
Կտրատել սոխը և տապակել բուսայուղի մեջ: Հավը համեմել աղով, պղպեղով, շարել ձեթի մեջ:
Տապակել բարձր կրակի վրա: Իջեցնել կրակը մինչև նվազագույնը և շոգեխաշել 30 րոպե:
Խոշոր քերիչով քերել գազարը: Հարթ շերտով շարել մսի վրա և շոգեխաշել 20 րոպե:
Բրինձը լվանալ: Ավելացնել 1 թ/գ համեմունք և 1 թ/գ աղ, խառնել:
Բացել կափարիչը և չմաքրած սխտոր դնել:
Վրան հավասար շերտով լցնել բրինձը:
Ջուրը եռացնել և զգուշությամբ լցնել բրնձի վրա այնպես, որպեսզի այն բրնձից բարձր լինի 5-7 մմ:
Ծածկել կափարիչով: Շոգեխաշել 30 րոպե: Բացել և խառնել բրինձը: Շոգեխաշել 30 րոպե:
Անջատել կրակը և խառնել:
15-20 րոպե և մատուցել:
Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo