Ահա թե ինչ անգին և օգտակար խորհուրդներ են տալիս ականավոր մանկավարժներ Մոնթեսորին և Մակարենկոն:
Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:
Եթե երեխայի նկատմամբ հաճախ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:
Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա սովորում է արդար լինել:
Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա դառնում է անհամարձակ:
Եթե երեխայի գործողությունները հաճախ են հավանության արժանանաում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:
Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում, իրեն անհրաժեշտ է զգում, սովորում է սիրել:
Երեխայի մասին վատը մի խոսեք, ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային:
Հարգեք երեխային, նույնիսկ եթե նա սխալ է գործել, բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն