«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր է-ջում գրել է.
«Հունվարի 11-ի Մոսկովյան հանդիպմանն ազգովին վախով էինք սպասում, որ հնարավոր է նոր պարտադրանք լինի, ինչը բարեբախտաբար չունեցանք, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց մեր համար զգայուն հարցե-րը։
Ապշելու բան էր 16+-ի քարոչության արձագանքը Մոսկովյան հանդիպումից հետո, մասնավորապես, ըստ նը-րանց, Ալիևը շնորհակալություն է հայտնում Պուտինին, որ այլևս Ղարաբաղյան հակամարտություն չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս իրեն հակադրվել Պուտինին և բարձրաձայնել Ղարաբաղի կարգավիճակի հար-ցը, այն էլ՝ Մինսկի խմբի շրջանակում։
Վերստին պնդում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին հիմնական քայլը՝ օրվա իշխանություն-ները պետք է հայտարարեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը։Նիկոլ Փաշինյանը պետք է հրա-ժարական տա, ձևավորվի ազգային համաձայնության անցումային կառավարություն»։