Ուշագրավ. Ֆեյսբուքյան խումբը անվանափոխվել և դարձել է Ռոբերտ Քոչարյանի անունով. Որ խմբի մասին է խոսքը և ինչ նպատակ է հետապնդում…

Ֆեյսբուքյան մոտ 3000 անդամ ունեցող «Ինձ պետք է այս ինչ բանը» խումբն անվանափոխվել եւ դարձել է «Ռ. Քոչարյան

Ֆեյսբուքյան «Ինձ պետք է այս ինչ բանը» (Indz Petqe Ays Inc Bany) խումբը, որն ունի 2000-ից ավելի հետեւորդ, օրեր առաջ անվանափոխվել և դարձել է «Ռ. Քոչարյան», իսկ այնուհետև որոնման համար դարձել է փակ:

Խմբի համակարգողը Ալինա Ամիրյան անվամբ օգտատերն է, որի ֆեյսբուքյան էջը ողողված է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարներով:

Այս անունով խմբերը սոցիալական ցանցերում օգտագործվում են որպես տարբեր օգտատերերին որեւէ կերպ օգտակար լինելու միջոց։ Դրանք սովորաբար շատ անդամներ են ունենում։

Սա առաջին դեպքը չէ, երբ նման բովանդակությամբ խումբ է ստեղծվում, որը հետագայում դրա համակարգողները անվանափոխում եւ դարձնում են իրենց որեւէ նպատակի համար գործիք՝ ըստ այդմ խմբի անդամներին հրամցնելով իրենց ցանկացած ինֆորմացիան։

Սա էլ, ըստ երեւույթին, հերթական փակ խումբն է՝ ստեղծված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից, որոնք նմանատիպ խմբերի միջոցով փորձում են ստեղծել իմիտացիա, թե Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանը հանրության լայն շրջանում ունի աջակցություն և նրա նկատմամբ իշխանության կողմից իրականացվում է քաղաքական հետապնդում:

Սա նաեւ խաբեություն է, քանի որ օգտատերը, որը դառնում է «Ինձ պետք է այսինչ բանը» խմբի անդամ, վստահաբար չի կարծում, որ որոշ ժամանակ անց խմբի բավանդակությունը փոխվելու է։

Ի դեպ՝ այս խմբից արված նկարում երեւում է, որ դրան անդամակցում է նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հայկական ժամանակ»-ը փոխավարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց՝ Ավինյանը տեղյա՞կ է այդ խմբից, ինչո՞ւ է անդամակցում եւ անվանափոխվելուց հետո պատրաստվո՞ւմ է դուրս գալ։

Սիսեռյանը պատասխանեց, որ հաճախ է պատահում, երբ ի սկզբանե այլ անվանում ունեցող խումբը փոխվում է, եւ օգտատերը մնում է այդ խմբում։ Մեր զրուցակիցն ասաց, որ դեռ տեղյակ չէ՝ անվանափոխությունից հետո Ավինյանը խմբից դուրս կգա, թե ոչ։

Գեղամ Ադյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS