Կանանց և տղամարդկանց մոտ սրտի կաթվածի ախտանիշերը տարբեր են լինում: Կանանց մոտ որոշ ախտանիշեր ի հայտ են գալիս սրտի կաթվածից 30 օր առաջ:
Ինչպես հայտնում է Healthy Food Team-ը` առաջին ախտանիշը, որ կարող է հուշել սրտի կաթվածի վտանգի մասին, հևոցն է: Կանայք, ովքեր դժվարությամբ են շնչում, սրտի կաթված ստանալու մեծ վտանգի առաջ են կանգնած:
Խնդիրն այն է, որ շնչառական և սիրտ-անոթային համակարգերը փոխկապակցված են: Երբ սիրտը բավարար քանակությամբ արյուն չի ստանում, թոքերը, հետևաբար, քիչ թթվածին են արտադրում, և այս ամենի տեսանելի հետևանքը շնչառության դժվարացումն է:
Մյուս ախտանիշը մկանների թուլությունն է: Արյան ոչ լիարժեք շրջանառությունը մարմնում հանգեցնում է թթվածնի ընդհանուր պակասի, և մկանները չեն կարողանում սովորականի պես գործել:
Երրորդ ախտանիշը, որին պետք է ուշադրություն դարձնել, սառը քրտինքն է: Եթե մարդ հանկարծակիորեն դող է զգում կամ սառը քրտինք է պատում մարմինը, դա կարող է խոսել սրտի անհանգիստ նախակաթվածային վիճակի մասին:
Եվս մեկ ախտանիշ կրծքավանդակի սեղմումն է: Երբ կորոնար շնչերակը նեղանում է, այն խոչընդոտում է արյան նորմալ հոսքին, ինչն էլ ցավ է առաջացնում կրծքավանդակում: