Քելսի Հարմոնը՝ ակտիվ ուսանողուհի և սպորտսմենուհի է: Իսկ լուսանկարում դուք տեսնում եք նրա պապիկին, ով ունի 6 թոռ: Վերջերս պապիկը որոշեց իր տուն հրավիրել մեծահասակ թոռնիկներին և թոռնուհիներին, որպիսի նրանց հետ անցկացնի գոնե մեկ օր, քանի որ երիտասարդները նրան շատ հազվադեպ են այցելում:
Սակայն ամենատխուրն այն է, որ պապիկի մոտ եկել էր միայն Քելսին:
Աղջկան դա այնքան էր հուզել, որ ինքը որոշեց համացանցի իր էջում հրապարակել այս լուսանկարը՝ դրան կից գրելով.
Պապիկիս հետ ընթրիքը՝ այսօր երեկոյան…Նա 12 բուրգեր էր պատրաստել, իր 6 թոռների համար, բայց միայն ես էի եկել…Սիրում եմ նրան:
Լուսանկարն արագ տարածվեց համացանցում, իսկ դրա տակ բազմաթիվ սրտացավ օգտատերեր մեկնաբանություններ թողեցին…
Շատ ցավալի է, որ որոշ մարդիկ մոռանում են իրենց տատիկների և պապիկների մասին: Բայց չէ որ նրանք երջանկանում են թոռների հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթից: Բարի խոսքը, ուշադրությունն ու հոգատարությունը տաքացնում են նրանց սիրտը՝ նույնիսկ ամենամռայլ օրերին: Հիշեք նրանց մասին և այցելեք՝ որքան հնարավոր է հաճախ:
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon