Հարգելի՛ ընթերցողներ, Նարեկ Դավիթավյանն, ով ունի բոլորիս օգնության կարիքը, գրել էր մեր էջին՝ խնդրելով տարածել իր գրառումը:Կիսվում ենք Նարեկի գրառումով՝ հույս ունենալով, որ բոլորս միասին կկարողանանք օգնել մեր համերկրացուն, ում հույսն այս պահին միայն բարի մարդկանց օգնությունն է:
«Բարև ձեզ, ես Նարեկ Դավիթավյանն եմ:Խնդրում եմ ինձ օգնեք. ես ձեր օգնության կարիքն ունեմ, ի՛մ Հայ ժողովուրդ:
Օր-օրի գնալով իմ վիճակը վատթարանում է, ապրելու վիճակս, մեկտեղ առողջական լուրջ խնդիրներ ունեմ՝ ճնշում, ոսկորների եվ ջլերի հետ կապված խնդիր, մեկ-մեկ շաքարս կտրուկ իջնում է, շատ անգամներ գլուխս է պտտվել ուշագնաց եմ եղել. ես էլ մենակ եմ ապրում, մայրս նոր է մահացել:
Ապրելու հետ կապված ֆինանսական խնդիրներ ունեմ:
Մարդիկ, եթե ինձ աջակցեն, օգնեն, Աստված տա իմ գործերն էլ հետագայում լավ լինեն, ես բոլոր կարիքավորներին կօգնեմ առաջնային եվ հետո ինձ օգնող մարդկանց:Ինձ հետ շփվելով կզգաք, թե ինչպիսի դաստիարակություն եմ ստացել իմ ոչ հարազատ մայրիկից. նա ինձ հարազատ երեխայից չի տարբերել:
Հիմա այսպես էլ իմ կյանքը դասավորվեց. 18-տարեկանում կորցրեցի իմ կյանքի իմաստին:
Խնդրում եմ աջակցեք ինձ»:
Նարեկի հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ 094254555:
Նարեկ Դավիթավյանի ֆեյսբուքյան էջը