Ուրբաթ օրը երեկոյան աշխատանքից տուն էի գնում երբ…Հանկարծ զանգում է կինս ու արտասվելով գոռում։Կանայք զարմանալի
էակներ են:Նրանք կարող են ստիպել պանիկայի ենթարկվել անգամ ամենազուսպ ու ամուր նյարդերով տղամարդկանց:Ահա այսպի-
սի մի ծիծաղաշարժ պատմություն ենք գտել համացանցում:Հավանաբար,տղամարդը,որը կիսվել է տվալ դրվագով, ճերմակած մազե-
րով է հասել տուն…Ուրբաթ օր էր: Երեկո: Արդեն տուն էի վերադառնում, երբ հեռախոսիս զանգ եկավ: Պատասխանում եմ ու լսում
կնոջս ձայնը. ակնհայտ էր, որ արտասվում է: Նա շփոթում էր բառերը, չէր կարողանում հստակ խոսել, հետո մոտը հիստերիա սկս-
վեց…
-Ու՞ր ես (սկսում է լացել): Ու՞ր ես, քեզ եմ հար ցնում:
-Տուն եմ գալիս, ի՞նչ է պատ ահել:
-Խնդրում եմ, արագ արի: Խնդ րում եմ քեզ:
-Մի բառ ասա, ի՞նչ է եղել: Հիմա կհասնեմ:
Մեծ արագությամբ թռնում եմ ճանապարհային ոստիկանության մեքենայի կողքով, նրանք միասցնում են ազդանշանը ու ընկնում իմ
հետևից: Արգելակում եմ, բացատրում իրավիճակը, խոստանում եմ ինքնակամ ներկայանալ բաժին, միայն թե բաց թողնեն:
Կինս նորից է զանգում.
-Ի՞նչ եղ…
Ու խոսքը կիսատ թողնելով՝ սկսում է ավելի բարձր արտասվել:Իմ մտքով արդեն ինչ ասես անցնում է: Նյարդերիցս վառում եմ ծխա-
խոտը… Վերջապես հասնում եմ բակ: Առանց մեքենայի շարժիչը անջատելու, առանց դուռը փակելու վազում եմ տուն ու տեսնում…
Կինս մեր 1-ամսական դստեր հետ փակվել է սանհանգույցում, իսկ հյուրասենյակում 3 թիթեռներ են ճախրում…