Այս խոտաբույսը շատ հզոր է, այն կարող է ոչնչացնել հարբուխի, ստրեպտոկոկի վիրուսը, սնկային հիվանդությունները:
Խոսքը բոլորին քաջ հայտնի ուրցի մասին է: Այն շատ լավ հակաբորբոքային, ցավազրկող, բնական հակաբիոտիկ, հակավիրուսային, հակաբակտերիալ միջոց է: Ուրցը ոչնչացնում է հիվանդություն առաջացնող միկրոբները, ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, ազատում է շլակներից, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիաների նկատմամբ, խթանում է լեյկոցիտների կարգավորումը:
Այս բնական միջոցն ամենից հաճախ օգտագործում են ինֆեկցիոն ռեսպիրատոր հիվանդությունների բուժման համար: Դեզինֆեկցիայի այս միջոցը բուժիչ ազդեցություն է ունենում լարինգիտի, կոկորդի բորբոքման, հազի, բրոնխիտի, քթի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում:
Անուշաբույր ուրցն օգնում է պայքարել մշտական հոգնածության, ուշադրության թույլ կոնցետրացիայի դեմ, վերականգնում է ուժերը հիվանդություններից հետո: Բացի այդ ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է օրգանիզմում արյան շրջանառությունը և կարգի է բերում ցածր արյան ճնշումը:
ՈՒրցը կարելի է օգտագործել հետևյալ դեպքերում.
- եղունգների սնկային հիվանդությունների դեմ
- ոչնչացնում է պարազիտներին
- կարելի է օգտագործել որպես թույլ միզամուղ
- լավացնում է մաշկի և մազերի վիճակը
- ազատում է մկանային ցավերից
- խորհուրդ է տրվում է օգտագործել պոդագրայի, ռադիկուլիտի, արթրիտի, սպորտում ստացած տրավմաների դեպքում: